Իրանական կայք. Սիրիայում սպանված ահաբեկիչներից մեկն Ադրբեջանի քաղաքացի է
Սիրիայում սպանված ահաբեկիչներից մեկն Ադրբեջանի քաղաքացի է:
Այդ մասին հաղորդում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հալեպում Սիրիայի կառավարական ուժերի և ահաբեկչական խմբավորումների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել, որոնցից մեկը եղել է Ադրբեջանի Հանրապետության, իսկ մյուսը՝ Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ:
Ըստ իրանական աղբյուրի՝ կատարված հետաքննությամբ պարզվել է, որ Ադրբեջանի քաղաքացու ազգանունը Իսլամով է, իսկ Սաուդյան Արաբիայի սպանված քաղաքացին «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման անդամ է եղել:
Հավելենք, որ ս.թ. հոկտեմբերի 19-ին «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով Սիրիայի «ՍԱՆԱ» պաշտոնական լրատվական գործակալությանը, նշել էր, որ Հալեպում զինծառայողների և ահաբեկչական զինված խմբավորման միջև տեղի ունեցած մարտի ընթացքում սպանվել էր Ադրբեջանի քաղաքացի Հասին Ղազլին:
Հիշեցնենք, որ վերջերս իրանական «արաննյուզ.իռ» կայքը հաղորդել էր, որ Ադրբեջանը Թուրքիայի միջնորդությամբ Սիրիայի ահաբեկիչներին 500 հազար եվրո օգնություն է հատկացրել: Իսկ ավելի ուշ, իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Թուրքիայի հետախուզական կազմակերպությունը Պակիստանի Վազիրեսթան շրջանից ս.թ. սեպտեմբերի 10-ին «Թըրքիշ էյր» ավիաընկերության թիվ 709 չվերթով «Ալ-Քաիդայի» և «Թալեբան» խմբավորումների 93 անդամի է (Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Եմենի, Աֆղանստանի, Պակիստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ) տեղափոխել Ստամբուլ:
Ըստ իրանական աղբյուրի՝ Ստամբուլից «Ալ-Քաիդայի» անդամները տեղափոխվել են Սիրիայի սահմանին մոտ գտնվող Հաթայ քաղաք, որտեղ Սիրիա ներթափանցելու համար նրանք պետք է հատուկ նախապատրաստություն անցնեն:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանական կայք. «Ինչու՞ է Ադրբեջանը հովանավորում ահաբեկիչներին»
Իրանցի գեներալ. Ադրբեջանի Հանրապետությունը վերածվել է տարածաշրջանի ահաբեկիչների կենտրոնի
«ՄԵՀՐ». Հակաիրանական գործունեություն ծավալող «Մոնաֆեղին» ահաբերկչական խմաբավորման շուրջ 2000 անդամներ կտեղայվեն Ադրբեջանում