Երևանում գտնվող իրանական «Կապույտ մզկիթը» կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում
Երևանում գտնվող իրանական «Կապույտ մզկիթը» կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ԻԻՀ Մշակութային ժառանգության կազմակերպության փոխնախագահ Մասուդ Ալավիան Սադրը:
Իրանցի պաշտոնյան նշել է, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանում գտնվող իրանական «Կապույտ մզկիթը» վերանորոգելուց և ամբողջական տեսքի բերելուց հետո քայլեր ձեռնարկել, որպեսզի այն ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում:
ԻԻՀ Մշակութային ժառանգության կազմակերպության փոխնախագահը, խոսելով Իրանում գտնվող հայկական մշակութային կոթողների մասին, մասնավորապես նշել է. «Իրանի Արևմտյան Ատրպատական (Արևմտյան Ազարբայջան) նահանգում գտնվող հայկական Ղարաքիլսա եկեղեցին Իրանի 9 պատմամշակութային կառույցների թվում արդեն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում: Արևմտյան Ատրպատականում՝ Մակուում, է գտնվում հայկական մյուս եկեղեցին՝ Սուրբ Մարիամը: Իրանում գտնվող մյուս կարևոր վանական համալիրը՝ դա Սուրբ Ստեփանոս (10-12-րդ դ.) հայկական եկեղեցին է, որը գտնվում է Արևելյան Ատրպատականում, Ջուլֆայում՝ Արաքս գետի ափին»:
Նախորդող տեղեկատվություն՝
Թեհրանում կայացել է Հայաստանի և Իրանի մշակույթի նախարարների հանդիպումը