ԱՆ. Պատրաստի սննդամթեքը հարկավոր է պահպանել սառնարանում 72 ժամից ոչ ավելի
ՀՀ Առողջապահության նախարարությունը՝ Ամանորյա տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար կրկին հիշեցնում է սննդի օգտագործման կանոնները:
Ինչպես զետեղված է նախարարության պաշտոնական կայքում՝ սննդամթերք գնելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և ժամկետներին:
Նախարարությունը կոչ է անում աղցանները պատրաստել քիչ քանակով, մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ, զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը կաթսայի մեջ նախօրոք եռացնել 20-25 րոպե:
Հարկավոր է սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը` 70 աստիճանից բարձր, պահպանել կիսապատրաստվածքների, հում և պատրաստի սննդամթերքի պահպանման հարևանության կանոնները, սննդամթերքը սառնարանում պահել փակ տարաներով՝ աղտոտումից խուսափելու համար: Չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Վերջիններս գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում: Ընդ որում խորհուրդ չի տրվում երեխաներին և հղի կանանց սննդում օգտագործել սունկ և տնային պայմաններում պատրաստված պահածոներ:
Նախարարությունում հիշեցնում են, որ պատրաստի սննդամթեքը հարկավոր է պահպանել սառնարանում 72 ժամից ոչ ավելի: Սննդամթերքի համային հատկությունների և արտաքին տեսքի /կողմնակի հոտ, համ, բորբոս, գույնի փոփոխություն և այլն/ փոփոխության դեպքում այն չօգտագործել: Սնունդ պատրաստելուց և ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով` օգտագործելով միայն խմելու ջուր:
Խորհուրդ է տրվում չչարաշահել գազավորված, էներգետիկ ըմպելիքների և ալկոհոլի օգտագործումը, խուսափել ճարպոտ սննդի օգտագործումից, սնունդն ընդունել քիչ քանակությամբ, ընդմիջումներով ու հերթականությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները