Շտապօգնության ծառայությունը չի կարողացել հասնել հիվանդին. Որտե՞ղ է քաղաքապետարանը
Այսօր գիշեր Շտապօգնության ծառայության բժիշկների բրիգադը չի կարողացել հասնել կանչի վայր. ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ հունվարի 10-ին, ժամը 01.55-ին ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողնում մոտենալ Երևանի Սարի թաղի 4-րդ փողոց հասցեով՝ կանչը սպասարկելու համար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ աղբյուրի, դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կենտրոնի կառավարման արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Եվ միայն փրկարարների ուղեկցությամբ բժիշկները օգնություն են ցուցաբերել Սարի թաղի 24-րդ փողոցի և 14-րդ փողոցի երկու տների քաղաքացիներին:
Սարի թաղը Երևանի Կենտրոն վարչական շրջանի թաղամասերից է, և թաղապետարանի կամ Երևանի քաղաքապետարանի մաքրման ծառայությունները, ըստ էության, լավ չեն աշխատել՝ ճանապարհները սառույցից մաքրելու համար: Մինչդեռ ձմեռը չսկսած քաղաքային իշխանությունները վստահեցնում էին, որ իրենք ամբողջությամբ պատրաստ են դիմակայելու խստաշունչ ձմռանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա