Վանաձորում բազամազավակ ընտանիքի երեխաները սոված են քնում
«Վանաձորցի Ավետիսյանների 5 անչափահաս երեխաները մատնված են սովամահության»:
Lorinews.com Լոռու մարզային լրատվական կայքը ներկայացնում է «Օգնել կարող ենք ամենքս» նախաձեռնության առաջին թողարկումը:
Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը ապրում է Վանաձոր քաղաքի «Բուլղարական» կոչվող տնակային ավանի տնակներից մեկում: Ունեն 5 անչափահաս երեխա: Նրանցից 8-ամյա Նարեկը մանկուց հաշմանդամ է:
Տան ամենափոքր երեխան մեկ ամսական է: Տնակը, որում ապրում են 7 անձով, զուրկ է տարրական կոմունալ հարմարություններից: Երեխաները չունեն տաք հագուստ, նորածնին բժիշկները հավելյալ կեր են նշանակել, սակայն ծնողները չեն կարողանում այն գնել՝ գումարի բացակայության պատճառով:
Փոքրիկը չունի նաև մանկական հագուստ՝ շապիկ, ու նմանատիպ այլ բաներ. Բազմազավակ ընտանիքի հայրը զբաղվում է խոզապահությամբ, ստացած 30 ազար դրամ աշխատավարձով հոգում են վառելիքի պարտքը:
Իսկ 45 հազար դրամ նպաստով՝ հաշմանդամ փոքրիկի դեղորայքի ու այլ հարցեր: Lorinews.com Լոռու մարզային լրատվական կայքը «Օգնել կարող ենք ամենքս» նախաձեռնության շրջանակներում ներկայացնում է Ավետսիանների կյանքի պատմությունը:
Բոլոր այն անձինք, ովքեր կցանկանան օգնել Ավետիսյանների ընտանիքին, կարող են զանգահարել 055 36 00 82 հեռախոսահամարով: