Իրանցի բարձրաստիճան հոգևորականը՝ Թուրքիայի իշխանություններին. «Մեր ողջ ազգը ձեզանից զզվում է»
«Զարմանում եմ, թե ինչպե՞ս կարող է մի պետություն իր բոլոր հարևանների հետ թշնամանալ»:
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր Ղոմի մզկիթում կայացած հավաքի ժամանակ հայտարարել է իրանցի բարձրաստիճան հոգևորական այաթոլլահ Մաքարեմ Շիրազին:
Իրանցի բարձրաստիճան հոգևորականը, անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների՝ հարևանների, հատկապես Սիրիայի հանդեպ վարած քաղաքականությանը, մասնավորապես նշել է. «Թուրքիայի իշխանությունները 180 աստիճանով շրջվել են իսլամի ճանապարհից և ահաբեկիչներին զինում, վարժեցնում և ուղարկում են Սիրիա, որպեսզի մուսուլման եղբայրներին սպանեն»:
Այաթոլլահ Մաքարեմ Շիրազին, դիմելով Թուրքիայի իշխանություններին, մասնավորապես նշել է. Մենք պետական հարաբերությունների հետ գործ չունենք, սակայն հայտարարում ենք, որ մեր ողջ ազգը ձեզանից զզվում է»:
«Զարմանում եմ, թե ինչպե՞ս կարող է մի պետություն իր բոլոր հարևանների հետ թշնամանալ: Այդ ի՞նչ խելք ու տրամաբանություն է: Վերջին շրջանում Թուրքիան գժտվել է նաև Իրաքի և Ռուսաստանի հետ»,-հավելել է այաթոլլահ Մաքարեմ Շիրազին:
Նախորդող տեղեկատվություն՝
Թուրքիան պետական մակարդակով աջակցում է Իրանի անջատողական ուժերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան