Հովիկ Աբրահամյան. Սա գնահատում եմ միտումնավոր քայլ
Քիչ առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ է այցելել ԱԺ նախագահ, ՀՀԿ շատաբի պետ Հովիկ Աբրահամյանը:
Ինչպես փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը, Աբրահամյանն ասել է. «Սա գնահատում եմ միտումնավոր քայլ՝ ուղղված երկրում անկայունություն ստեղծելուն, որը համոզված եմ չի հաջողվելու այդ հանցագործին և իր հտևում կանգնած քաղաքական ուժերին»:Հ. Աբրահամյանը չունի վարկածներ, թե ովքեր կարող են լինել կրակոցների հեղինակը:
Լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը չբացառեց, որ Հայրիկյանի հետ կատարված միջադեպի հետևանքով հնարավոր է ընտրությունները հետաձգվեն երկու շաբաթով: «Այս պահին հստակ ոչինչ աել չեմ կարող, դա ցույց կտա Հայրիկյանի առողջական վիճակը»,-նշեց նա:
Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում: Այս պահին բժիշկները փորձում են մարմնից դուրս բերել փամփուշտը: