Ոստիկանապետ. Վարկածներ կան. բոլոր ուղղություններով մանրակրկիտ աշխատանք է տարվում
Դավիթ Շահնազարյանին հիվանդանոցում հաջողվել է խոսել վիրավորված Պարույր Հայրիկյանի հետ: Լրագրողների հետ զրույցում Դ Շահնազարյանը փոխանցեց, որ Հայրիկյանի գիտակցությունը տեղն է եղել, ասել է, թե իր կյանքին վտանգ չի սպառնում: Հայտնում է մեր թղթակիցը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղի ունեցածը որակեց որպես սադրիչ գործողություն ժողովրդավարական ընտրությունների դեմ:
Ոստիկանապետ Վլադիմր Գասպարյանը նշեց. «Եկեք եզրակացությունները թողնենք մի կողմ, տեղի է ունեցել դեպք, կրակել են թեկնածուի վրա, բժիշկների հավաստմամբ, կյանքին վտանգ չի սպառնում: Ես խոսել եմ Հայրիկյանի հետ, դեպքից անցել էր 45րոպե, վարկածներ միշտ կան, բոլոր ուղղություններով մանրակրկիտ աշխատանք է տարվում»:
Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ եղել է երկու կրակոց, Հայրիկյանին դիպչել է մեկը:
Այս պահին հիվանդանոց այցելեց նաև ԱԺ նախագահ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը:
Այս պահին դեպքի վայրում՝ Տպագրիչների փողոցում աշխատում են ոստիկանության աշխատակիցները, տարածքը ժապավեներով առանձնացված է:
Հիշեցնենք, մոտ երկու ժամ առաջ Երևանի կենտրոնում՝ իր բնակարանի մոտ կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան