Մասսայական թունավորում Արմավիրի «Շանսոն» ռեստորանում
Արմավիր քաղաքի «Շանսոն» ռեստորանում մասսայական թունավորման դեպք է գրանցվել, ինչի հետևանքով 14 մարդ հոսպիտալացվել է, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից:
Այս գիշեր ժամը 01.03-ին ԱԻՆ փրկարարական ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի «Շանսոն» ռեստորանային համալիրից թունավորման նախանշաններով Արմավիր քաղաքի ԲԿ են հոսպիտալացվել Ս. Ավոյանը (ծնվ. 1960 թ.), Ն. Հազրոյանը (ծնվ.1981թ.), Է. Սարգսյանը (ծնվ. 2003թ.), Լ. Ասիկյանը (ծնվ. 1995թ.), Ն. Ավոյանը (ծնվ. 1965թ.), Գ. Գրիգորյանը (ծնվ. 1966թ.), Ա. Սարգսյանը (ծնվ.1995թ.), Դ. Բարսեղյանը (ծնվ. 1966թ.), Հ Անդրեասյանը (ծնվ. 1986թ.), Գ Վարդանյանը (ծնվ. 1957թ.), Օ. Բարսեղյանը (ծնվ. 1997թ.), Բ. Սոկարյանը (ծնվ.2000թ.), Ա. Ներսիսյանը (ծնվ.1990թ.), Ա. Մովսիսյանը (ծնվ. 2005թ.):
ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում