Ուսանողներն այսօրվանից դասադուլ են սկսում
Այսօր, փետրվարի 25-ին, մի խումբ ուսանողներ մտադիր են անժամկետ դասադուլ հայտարարել: Ակցիայի մասնակից երիտասարդները հայտարարություն են տարածել, որում նշվում է. «Մենք ՀՀ ուսանողներս պահանջում ենք անվավեր ճանաչել կեղծված ընտրությունները և անցկացնել նոր ընտրություններ։ Այդ պահանջով հայտարարում ենք անժամկետ դասադուլ։ Կոչ ենք անում բոլոր ուսանողներին, համախմբվել և տեր կանգնել ազգի ձայնին»։
Դասադուլի սկիզբը մեկնարկում է փետրվարի 25-ին, ժամը՝ 11:30, ԵՊՀ գլխավոր մասնաշենքի առջև։ Այդ կապակցությամբ ակցիայի մասնակից ուսանողները ֆեյսբուք սոցիալական ցանցում խումբ են ստեղծել:
Նշենք, որ դասադուլի կոչերի վերաբերյալ, մասնավորապես, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասել էր. «Ես ու Րաֆֆին միակարծիք ենք այս հարցում. քաղաքական պայքարը պետք է վարվի բացառապես ՀՀ օրենքների շրջանակում: Երիտասարդներն ազատ են իրենց քաղաքական կողմնորոշումների և հայացքցների մեջ, սակայն կարծում եմ, ոչ ի վնաս սեփական կրթության: Կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր ուշադրության, ակտիվության և աջակցության համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան