Մշակույթի նախարարություն. Ապամոնտաժել Փակ շուկայի նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածն ընդունելի ծավալով
«Մարտի 6-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է գիտամեթոդական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է՝ ՀՀ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի 1855 թ. Սբ Աստվածածին և 13-րդ դարի Սբ Աստվածածին եկեղեցիների վերակառուցման, ՀՀ Շիրակի մարզի Արթիկի Սբ Մարինե եկեղեցու վերականգնման էսքիզային նախագծերը: Նիստի օրակարգում ընդգրկված էր նաև Երևանի Մաշտոցի պողոտայի Կենտրոնական ծածկած շուկայի հարցը:
Վերջինիս կապակցությամբ գիտամեթոդական խորհուրդը տվել է մասնագիտական եզրակացություն՝ այն է. իրականացնել նախագծով նախատեսված Կենտրոնական ծածկած շուկայի հետնամասի պահպանված պատերի վերականգնման, ուժեղացման, ամրակայման, ինչպես նաև նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածի ապամոնտաժման աշխատանքները նախագծով ներկայացված և խորհրդի կողմից որոշված ընդունելի ծավալով: Վերոնշյալ աշխատանքների ավարտից հետո մշակել շուկայի վերականգնման նախագիծը՝ շինության տեխնիկական վիճակի մասին նոր եզրակացության հիման վրա և այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարության համաձայնեցմանը»,- նշված է մշակույթի նախարարության պաշտոնական կայքում զետեղված տեղեկույթում:
Նախորդող նորություններ՝ ՄԻՊ գրասենյակը կրկնակի գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետին` Փակ շուկայի հարցով
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
Փակ շուկա… Մինչ նախագիծը քննարկվում է, «վանդալը բարբարոսաբար ոչնչացնում է հուշարձանը»
«Փակ շուկայի» ճակատագիրը` փակ դռների հետևում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին