Թեհրանի «Էսթեղլալ» ֆուտբոլային թիմի երկրպագուները ուրախությունից ծածանել են Հայաստանի եռագույնը
Թեհրանի «Էսթեղլալ» ֆուտբոլային թիմի երկրպագուները ուրախությունից ծածանել են Հայաստանի եռագույնը:
Այդ մասին հաղորդում է պարսկալեզու «գյունազ.թիվի» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ Թեհրանի «Էսթեղլալ» և Թավրիզի «Թրաքթորսազի» ֆուտբոլային թիմերի խաղի ժամանակ, երկրորդ խաղակեսին, երբ «Էսթեղլալ»-ն առաջ է անցել հաշվում, վերջինիս երկրպագուներն ուրախությունից ծածանել են Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը:
Ըստ աղբյուրի՝ անվտանգության աշխատողները «Էսթեղլալ»-ի երկրպագուներին չեն արգելել ծածանել Հայաստանի եռագույնը: Ի պատասխան դրան՝ Թավրիզի թիմի երկրպագուները վանկարկել են «Ռուսը, պարսիկը, հայը, ամենքը թուրքերի թշնամի են» կարգախոսը:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանական կայք. Թավրիզը պատկանել, պատկանում և պատկանելու է Իրանին
Իրանցի գեներալ. Թավրիզի «Թրաքթորսազի» ֆուտբոլային թիմի ծախսերի 60 տոկոսը ԻՀՊԿ-ն է կատարում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին