«Արմավիա»-ի ուղևորները գիշերել են օդանավակայանում
Երևան-Բեյրութ գիշերը նախատեսված չվերթը մինչ այս պահը չի իրականացվել: Ուղևորների մի ասը ստիպված գիշերել է օդանավակայանում, մի մասը տուն է վերադարձել: Նրանք թռիչքի հետաձգման մասին իմացել են գրանցման ավարտից հետո:
«Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան, ասաց, որ տեղի ունեցածի պատճառների մասին կարող է հայտնել միայն ժամը 12-ից հետո: Մանրամասնեց, որ լուրջ բան չկա, խնդիրը կապված չէ «Զվարթնոց»-ին ունեցած պարտքերի հետ:
Այս պահին հստակ էլ չէ, թե երբ կիրականացվի թռիչքը. «Դեռ սպասում ենք»: