«Ես բանաստեղծ Խաչիկ Կիրակոսյանն եմ, բա դու ո՞վ ես». Միջադեպ հրապարակում (Տեսանյութ)
Այսօր Ազատության հրապարակում միջադեպ գրանցվեց հրապարակ եկած բանաստեղծի ու մի քաղաքացուհու միջև: Սպիտակ վերնաշապիկով, փողկապով հրապարակ եկած տղամարդուց մի կին պահանջեց ներկայանալ:
-Ամոթ քեզ, որ մինչև հիմի չես իմանում: Ես բանաստեղծ Խաչիկ Կիրակոսյանն եմ: Բա դու ո՞վ ես,-ներկայացավ տղամարդը:
-Դե որ լավ բանաստեղծ լինեիր, կարդացած կլինեինք…,-արձագանքեց կինը:
-Հիմա էլ ասում է, լավ բանաստեղծ չես,-բարկացավ Կիրակոսյանը:
-Խի Պարույր Սևակին գիտենք, Չարենցին գիտենք…,-թվարկեց կինը:
-Այ տիկին, անգրագետ ես դու ախր, դու գիրք չես կարդացել,-ասաց բանաստեղծը:
Միջադեպի մանրամասները` տեսանյութում: