Քարանձավագետ. Նախարարությունը ոչինչ չի անում քարանձավերի պահպանության գործում
Հայաստանում քարանձավերը շատ վատ վիճակում են գտնվում, մինչդեռ դրանք մեր մշակույթի, պատմության անբաժանելի մասին են, տեղեկատվություն են հայտնում ազգի մասին: Ասուլիսում ահազանգեց Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանը:
Ըստ նրա, մշակույթի նախարարության խնդիրն է հետևել քարանձավների վիճակին: Ս. Շահինյանը նշեց, երբ որևէ մեկն ուզում է վարձակալել ու շահագործման հանձնել քարանձավը, մշակույթի նախարարությունը առաջարկում է դեմոկրատական, խորհրդատվությունների ճանապարհը` ձգձգելով հարցի լուծումը: «Բնականաբար հարցը չի լուծվում»,- ընդգծեց նա: Նա առաջարկում է մշակել, ընդունել այն չափորոշիչները, որոնք ընդունված են քաղաքակիրթ երկրում ու եթե շահագործել ցանկացողը ներկայացնի նախագիծ` այդ չափորոշիչները պահպանած, անմիջապես հանձնել: «Այն տարբերակը, որ հիմա է, չի գոհացանում»,- ընդգծեց քարանձավագետը:
«Ինկար» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Սմբատ Դավթյանն էլ պատմեց, որ 2007 թվականի սեպտեմբերին դիմել են մշակույթի նախարարություն` շահագործելու Մագիլի քարանձավը: Ըստ նրա, պահանջել են երկրաբանական, բնապահպանական եզրակացություններ: Երկար աշխատանքից հետո այդ եզրակացությունները ներկայացվել են, դրական են գնահատվել, ներկայացվել են մշակույթի նախարարությունը: Սակայն հարցը ձգձգել են ու մինչև այժմ որևէ լուծում չեն առաջարկել: Նրա խոսքով, նախարարությունը քարանձավների մասնագետ չունի: «Նախարարությունը ոչինչ չի անում քարանձավների պահպանության գործում: Մի խանգարեք մեզ, արդյունքում կունենաք և քարանձավ, և զբոսաշրջության կենտրոն և կապահովենք աշխատատեղեր»,- ասաց Ս. Դավթյանը: Նա նշեց, որ եթե խնդիրը վերջնական լուծման չհասնի, դիմելու են դատարան` պահանջելով փոխհատուցում:
Հնագետ Բորիս Գասպարյանն էլ նշեց, որ այսօր նախ պատկերացում չունեն, թե քանի քարանձավ կա Հայաստանում, տեղեկատվական ինչ արժեք են ներկայացնում: «Երկիրն ունի ահռելի մշակութային ժառանգություն, վիճակը թույլ չի տալիս համապատասխան ձևով տնօրինել, պահպանել, իսկ օրենքները դա թույլ են տալիս: Պետք է քայլեր ձեռնարկել, որ մի կողմից պահպանվեն ու ուսումնասիրվել, մյուս կողմից թանգարայնացնել ու դարձնել զբոսաշրջային կենտրոններ»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին