Ադրբեջանցիներին հաջողվե՞լ է հեռացնել Դորիանսի տեսահոլովակը յութուբից
«Եվրատեսել» երգի մրցույթի յութուբի պաշտոնական էջում 15 ժամ առաջ կրկին տեղադրել են Դորիանսի երգի տեսահոլովակը: Բանն այն է, որ նախորդ տեղադրվածները ադրբեջանցի օգտատերերի նախաձեռնությամբ հեռացվել են:
Ֆեյսբուքյան Made in Armenia խումբն ահազանգում է.
«Ժողովուրդ, Եվրատեսիլի պաշտոնական էջը ստիպված արդեն 3-րդ անգամ ջնջել է Դորիանսի վիդեոն Յութուբի պաշտոնական էջից, քանի որ ադրբեջանցիները «հարձակվել էին» վիդեոյի վրա ` վատ քոմմենտներով և դիսլայքերով: Մեր վիդեոն ջնջելուց հետո կրկին տեղադրել են, այս անգամ վիճակն ավելի վատ է: Ադրբեջանցիները շարունակում են դիսլայքեր տալ:
Բոլորը, ովքեր կան յութուբում, մտեք և ԼԱՅՔ/Like/Нравится տվեք և տարածեք հենց այս վիդեոն, որպեսզի դիտումները շատանան: Ուղարկեք ձեր բոլոր ընկերներին, թող նրանք էլ լայք տան»:
Նշենք, որ այս պահին տեսահոլովակն ունի ավելի քան 2500 դիտում, 836 «լայք» և 97 «դիսլայք», իսկ մեկնաբանություն թողելու հնարավորություն չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում