Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Սիավուշ Նովռուզովի հոգեկան վիճակը կասկած է հարուցել իրանցի իր գործընկերոջ մոտ
Գոյություն ունի՞ արդյոք պատմական որևէ փաստաթուղթ, որտեղ գրված կլինի «Հարավային Ադրբեջան» տերմինը:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ նշված է ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Մանսուր Հաղիղաթփուրի՝ ադրբեջանցի իր գործընկերոջն ուղղված նամակում:
Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրը, ի պատասխան Ադրբեջանի իշխող կուսակցության պատգմավոր Սիավուշ Նովռուզովի նամակին, մասնավորապես նշել է. «Պարոն Նովռուզ խան, ես չգիտեմ Դուք ինչ հոգեվիճակում եք եղել, երբ գրել եք, որ ցանկանում եք դառնալ «Հարավային Ադրբեջանի» խորհրդարանի նախագահ, սակայն հարյուրավոր պատմական փաստաթղթերում, քարտեզներում, ճանապարհորդների, ինչպես նաև տեղացի և օտարերկրյա արևելագետների աշխատություններում «Հյուսիսային Ադրբեջան» և «Հարավային Ադրբեջան» պատմական տերմինները վկայակոչված չեն:
Պատմականորեն Արաքսից հարավ ընկած տարածքը կոչվել է Ազարբայջան (Իրանի ներկայիս Արևելյան և Արևմտյան Ատրպատական և Արդեբիլ նահանգներ), իսկ հյուսիս ընկած տարածքները հայտնի են Ալբանիա, Արան, Շիրվան, Շամախի, Գյանջա, և Բադքուբե (Բաքու) տեղանուններով»:
Նախորդող տեղեկատվություն՝
Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավորը նպատակ ունի դառնալ Իրանի Ատրպատականի խորհրդարանի նախագահ
ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր. Ադրբեջանը ժամանակին Իրանի մաս է կազմել
Իրանցի պատգամավոր. Պատմության մեջ «Ադրբեջան» անունով պետություն չի եղել, այն կեղծիքի միջոցով է ստեղծվել
«Ազարբայջանն Իրանի անքակտելի մասն է». Թավրիզի ֆուտբոլային թիմի երկրպագուների կարգախոսներից
Իրանական կայք. Թավրիզը պատկանել, պատկանում և պատկանելու է Իրանին
ԻՀՊԿ նախկին հրամանատարն արցախյան պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած օգնության մասին նոր բացահայտումներ է արել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան