Երգիծանկարներ, կոմիքսներ, ստրիպներ, շարժեր` «Արևավիշապ» գրաֆիկական հումորի առաջին միջազգային փառատոնում (լուսանկարներ)
Մեկնարկեց «Արևավիշապ» գրաֆիկական հումորի առաջին միջազգային փառատոնը, որին մասնակցում են երգիծանկարիչները, գրազարդերն ու գրաֆիկները՝ ներկայացնելով երգիծանկարներ, կոմիքսներ, ստրիպներ, շարժեր:
Նշենք, որ փառատոնը կազմակերպել են Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան և Հայաստանի նկարիչների միությունը մշակույթի նախարարության աջակցությամբ` Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումներն ավարտվելու:
Մասնակցիները կարժանանան մրցանակների: Մրցանակակիրները կընտրվեն էլեկտրոնային քվեարկության միջոցով: 1-ին, 2-րդ, 3-րդ գլխավոր մրցանակներ են ` Ոսկե Արևավիշապ, Արծաթե Արևավիշապ և Բրոնզե Արևավիշապ: Կշնորհվեն նաև հատուկ մրցանակներ՝ ՀՀ մշակույթի նախարարության մրցանակը «Հայ գրատպության 500 ամյակը» հայ երգիծանկարիչների ասոցացիայի մրցանակը և նկարիչների միության մրցանակը:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 7-ը, նույն օրն էլ տեղի կունենա մրցանակաբաշխությունը, այնուհետև, ըստ կազմակերպիչների հայեցողության, աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի թանգարաններում, պատկերասրահներում ու ցուցասրահներում:
Փառատոնին մասնակցում են նկարիչներ աշխարհի տարբեր երկրներից` Ալբանիայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Արգենտինայից, Բելառուսից, Բրազիլիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Իսպանիայից, Իսրայելից, Իտալիայից, Իրանից, Թուքիայից, Լիբանանից, Լեհաստանից, Հնդկաստանից, Չեխիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից և այլն:
Ֆոտոշարքն այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները