«Ինչպե՞ս կարող է մարդ իր քաղաքն այդպես ատել»…Փակ շուկայում ապօրինի շինարարությունը շարունակվում է
«Ոչ մի միլիմետր առաջխաղացում չկա. Փակ շուկայում շարունակվում է ապօրինի շինարարությունը», -լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նա ցավում է, որ պետության կողմից պահպանվող հուշարձանում ապօրինի շինարարություն կատարվում է «մեր քաղաքացու կողմից, որն ունի նաև պատգամավորական մանդատ»: Մ. Մինասյանն ասաց, որ իրենք դիմել են տարբեր պետական ատյաններ, մշակույթի նախարարություն, քաղաքապետարան, սակայն որևէ արդյունք չկա` «առանց նախագծի շինարարությունը շարունակվում է»:
Ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանն ասաց, որ մարտի 29-ին կրկին նամակով դիմել են Երևանի քաղաքապետին: Նա նշեց, որ այն, ինչ կատարվում է շուկայում, որակում են որպես բարբարոսություն: «Ոչ մեկը չի կարողանում դադարեցնել այդ բարբարոսությունը»,- ընդգծեց նա: Ա. Բադալյանը ցավով նշեց, որ Երևանը կորցնում է իր պատմական շերտը. «Ինչպե՞ս կարող է մարդ իր քաղաքն այդպես ատել: Չեմ հասկանում, ինչպես կարելի է ատելությամբ լցված մարդկանց հասկանցել, որ Երևանը բոլորինն է»:
Մ. Մինասյանը զարմացած է Երևանի ավագանու «քար լռությամբ», որ ոչ մի անգամ չի առաջարկել քննարկել Փակ շուկայի հարցը: «Ավագանին ոչ մի անգամ չմիացավ ու չասեց` եկեք քննարկենք, մենք կորցնում ենք մեր քաղաքի ամենագեղեցիկ, ամենակարևոր հատվածներից մեկը»,- ասաց ճարտարապետը` հավելելով, որ սա վկայում է այն մասին, որ կան մարդիկ, որ կանգնած են օրենքից վեր: Մ. Մինասյանը հույս չունի, որ շուկայի նախնական տեսքը կվերականգնվի:
Նա ասաց, որ երեկ դատախազությունից ստացել են իրենց կողմից հղված նամակներից մեկի պատասխանը, ըստ որի` «այն, ինչ կատարվում է Փակ շուկայում, հանցակազմ չի պարունակում, հանցանքի հետք չկա»: «Սա վկայում է, որ կա հաստատված նախագիծ, վերադարձնելու են այնպես, ինչպես կա: Կարծես այլ աշխարհ ընկած լինենք»,- նշեց նա: Միաժամանակ ճարտարապետների միության նախագահն ասաց, որ հուշարձանի նկատմամբ արդեն իսկ կատարվածը բավական է ասելու, որ հանցագործություն է կատարվել, ամենախիստ պատիժները պետք է կիրառվեն: «Եթե նախագահը չխառնվի, այս հարցը չի լուծվի»,- կարծում է Մ. Մինասյանը: Նա աիմաստ է համարում սեփականատիրոջ հետ հանդիպել: «Այդ մարդկանց հասկացողության մակարդակը ցածր է, որ ասես գործ ունես հուշարձանի հետ, չի ընկալի, քանի որ իրեն շուտափույթ տեղ է պետք իր խանութները կառուցելու համար: Կկառուցեն ամեն ինչ, բացի արժեք ներկայացնելուց»,-համոզված է ճարտարապետների միության նախագահը:
Նախորդող նորություններ`
Փակ շուկա. Հրապարակում ենք մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի մասնակիցների անունները
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
Փակ շուկա… Մինչ նախագիծը քննարկվում է, «վանդալը բարբարոսաբար ոչնչացնում է հուշարձանը»
Բողոքի ակցիա Ծածկած շուկայի դիմաց… Վերադարձրեք նախկին տեսքին և վերջ (տեսանյութ)
Փակ շուկա-«ֆորսմաժոր». Ձեզ ո՞վ էր ասում շենքին ձեռք տալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին