«Սեքս բորսա»՝ Հորդանանում տեղակայված սիրիացի փախստականների ճամբարում
Սիրիայից գաղթած անչափահաս փախստականները հաճախ սեռական ոտնձգությունների են ենթարվում Հորդանանում: Այս մասին հաղորդում է «Russia Today» հեռուստաալիքը, նշելով, թե հորդանանցի տղամարդիկ պարբերաբար մանկահասակ աղջիկների են գողանում ու սեռական բռնությունների ենթարկում: Ավելին, փախստականների ճամբարում գործում է, այսպես կոչված, «սեքս բորսա», որտեղ կարող են «ժամավճարով աղջիկներ գնել»:
Ճամբարի բնակիչներից Իսրաա Մոհամեդը լրագրողին պատմել է, թե ընդամնեը վերջերս երեք սիրիացի աղջկա են առևանգվել ճամբարից, որոնք եղել են ընդամնեը 7 տարեկան: Որպես կանոն, հորդանանցի տղամարդիկ ճամբար են այցելում գիշերը, այդ իսկ պատճառով երեխաները վախենում են վրաններից դուրս գալ իսկ զուգարան գնում են ծնողների ուղեկցությամբ:
Հորդանանում գտնվող ճամբարի մեկ այլ վտանգը սովն է: Հենց սիրիացի գործարարների նախաձեռնությամբ ճամբարում «բորսաներ» են գործում, որտեղ ցանկացողները կարող են 55 դոլար ժամավճարով կին գնել:
«Տղամարդիկ գալիս են ճամբար սուրճ խմելու և դիտում հիջաբով աղջիկների: Միայն ընտրության համար վճարում են 140 դոլար: Եթե ցանկութուն են հայտնում ամուսնանալ նրանցից որևէ մեկի հետ, վճարում են ևս 1400 դոլար: Դրանից հետո կնքվում է ամուսնական պայմանգիր, և նա կարող է արդեն տանել աղջկան: Եթե չհավանի, ապա մեկ ժամվա ընթացքում կարող է լուծարել գործարքը», - ասել է Մաջիդ անունով սեքս բորսայի տնտեսուհիներից մեկը:
Վերջինս պատմել է, թե իր ստեղծած «բորսան» հասցրել է գերել Մերձավոր Արևելքի բոլոր երկրներից ժամանող հաճախորդներին: «Թե ամունությունից հետո տղամարդիկ ինչ կանեն աղջիկների հետ, ինձ չի հետաքրքրում», - ասել է տնտեսուհին:
Նա նաև նկատել է, թե քիչ չեն դեպքերը, երբ ամուսնությունից հետո հորդանանցի տղամարդիկ լքում են աղջիկներին, ովքեր օրեր անց նորից ստիպված են վերադառնալ ճամբար: Կանանց թողնում են անապատներում կամ հենց իրենք էլ վերադարձնում են ճամբար:
Հաղորդվում է, թե Հորդանանի իշխանություններն ստեղծված իրավիճակի առնչությամբ առանձակի քայլեր չեն ձեռնարկում, ինչը ստիպել է սիրիացի տղամարդկանց սեփական կանանց և երեխաների անվտանգությունը պաշտպանելու համար ինքնուրույն միջոցներ ձեռնարկել: Վերջիններս, մասնավորապես, շուրջօրյա պահակություն են իրականացնում ճամբարում: Եթե նկատում են արտառոց անձանց, ապա կրակում են: «Ստեղծված իրավիճակի պարագայում փախստականների ճամբարի շուրջբոլորը բռնության գոտի է ձևավորվել», - հաղորդում է հեռուստաալիքը:
Նշենք, ՄԱԿ-ի տվյալներով սիրիական հակամարտության հետևանքով մեկ միլիոնից ավել մարդ լքել է հայրենիքը՝ տեղափոխվելով սահմանամերձ երկրներ:
Հալեպում բռնաբարվում են ոչ մուսուլման կանայք. հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան