Իրանցի պատմաբան. «Հյուսիսային Ադրբեջան» տերմինը պատմական մեծ սուտ է
Պատմական քարտեզներում Արաքսից հյուսիս ընկած տարածքները երբեք չեն հիշատակվել որպես «Հյուսիսային Ադրբեջան»: Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է իրանցի պատմաբան Խոսրո Մոթազադը:
Իրանի ժամանակակից պատմության ուսումնասիրմամբ զբաղվող գիտնականը, անդրադառնալով օրերս Բաքվում հակաիրանական գործունեություն ծավալող «Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրական ճակատ» կազմակերպության կողմից «Հարավային Ադրբեջանի ապագան» թեմայով հրավիրած նիստին, մասնավորապես նշել է. «1722թ. պատմական քարտեզների համաձայն՝ ֆրանսիացի և գերմանացի աշխարհագրագետները Արաքս գետից հյուսիս ընկած տարածքները, որոնք ժամանակին Իրանի մաս են կազմել, երբեք չեն հիշատակվել որպես «Հյուսիսային Ադրբեջան»:
Շարունակելով իր խոսքը՝ իրանցի պատմաբանը նշել է. «Իրանի թշնամիները և անջատողականները չեն կարող իրենց անհիմն երևակայությամբ սպառնալ Իրանի տարածքային ամբողջականությանը»:
Հիշեցնենք, իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ մարտի 30-ին «Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրական ճակատ» կոչվող կազմակերպությունը Բաքվում նիստ է գումարել, որի ընթացքում Իրանի տարածքային ամբողջականությունը խարխլելուն ուղղված կոչեր և հայտարարություններ են հնչել:
Ի պատասխան Բաքվի գործողություններին՝ Իրանի ԱԳ նախարարությունը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի դեսպանին, իսկ «Քեյհան» հասարակական-քաղաքական կազմակերպությունում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հոսեյն Շարիաթմադարին, Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին և ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը http://panorama.am/en/politics/2013/04/04/iran-mfa/ կտրուկ կտրուկ արձագանքել են պաշտոնական Բաքվին:
Նախորդող հրապարակում՝
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ իրականացնում են Իրանը մասնատելու ծրագիր. Իրանագետի մեկնաբանությունը