«Հեջաբն արգելվում է, ամո՛թ, Իլհամ Ալիև». Հակաադրբեջանական կոչեր Թուրքիայից
Հակաադրբեջանական բողոքի ցույցերի ալիքը հասել է Թուրքիա: Նման վերնագրով հոդված է թողարկվել իրանական «արաննյուզ.իռ» կայքում:
Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի Սաքարիա քաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցի ընթացքում ցուցարարները դատապարտել են Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականությունը՝ Բաքվի իշխանություններից պահանջելով ազատ արձակել Ադրբեջանի իսլամական կուսակցության նախագահ Մոհսեն Սամադովին և այլ բանտարկված կրոնական գործիչներին:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ հակաադրբեջանական բողոքի ցույցի ընթացքում ցուցարարները վանկարկել են «Հեջաբն արգելվում է, ամո՛թ, Իլհամ Ալիև», «Հեջաբի վրա բարձրացված ձեռքերը կոտրվեն», «Սամադովը պետք է ազատ արձակվի»...
Նախորդող հրապարակում՝
Թուրքերն Ալիևին դիկտատոր են անվանել. Բողոքի ցույց՝ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության առջև
Իրանի Մեջլիսի պատգամավոր. Ադրբեջանի իշխանությունները սարսափում են իսլամի տարածումից
Իրանցի իրավապաշտպան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների փաստերն անընդունելի են