«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի տնօրենը ակնկալում է մշակույթի նախարարության միջամտությունը
«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վ.Շերմազանյանի պարզաբանում է ճարտարապետ Արշակ Մինասյանի նախօրեին տարածած այն տեղեկատվությունը, թե «Օձունի վանքի վերականգնումը ձախողվում է պատասխանատուների պատճառով Օձունի 6-րդ դարի գմբեթավոր բազիլիկ եկեղեցու վերականգնման շինարական աշխատանքները 2013թ. անցած 3 ամսում ձախողվել են` գործի պատասխանատուների միջև ստեղծված տարաձայնությունների պատճառով «hetq.am» կայքում 12.04.2013թ. հրապարակված լրատվության վերաբերյալ»:
Պարզաբանման մեջ նշված է. ««Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը իրականացնում է Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերանորոգման և վերականգնման աշխատանքների ֆինանսավորումը համաձայն Հիմնադրամի, ՀՀ Մշակույթի նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև 23.03.2012թ. կնքված հուշագրի: Ֆինանսական միջոցները տրամադրվում են մրցութային կարգով ընտրված շինարարական ընկերությանը՝ «ԼևԳուկ» ՓԲԸ-ին: Շինարարական աշխատանքներն իրականացվում են համաձայն հաստատված նախագծի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարբերաբար փոխվում են շինարարական աշխատանքների ծավալները և օգտագործվող նյութերը, ինչը շինարարական ընկերությանը հնարավորություն չի տալիս աշխատանքն իրականացնել որոշակի հաջորդականությամբ, որի արդյունքում մեծանում են նախապատրաստական աշխատանքները, «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը շինարարական ընկերությանը տրամադրել է կանխավճար նորոգման աշխատանքները զուգահեռաբար տարբեր ուղղություններով միաժամանակ իրականացնելու համար: Մինչև 12.04.2013թ. շինարարական ընկերությանը փոխանցվել է 86,8 մլն ՀՀ դրամ, ինչի դիմաց արդեն կատարողական ակտերով ավարտին են հասցվել 43,9 մլն ՀՀ դրամի աշխատանքներ: Մնացած գումարը ուղղվել է նյութերի ձեռք բերմանը և նախապատրաստական աշխատանքների իրականացմանը: Չնայած այս ամենին, շինարարական աշխատանքների լայն թափով իրականացմանը խոչնդոտում է այն հանգամանքը, որ ընթացքում անընդհատ փոփոխություններ են իրականացվում նախագծում:
«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի, ՀՀ Մշակույթի նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև կնքված հուշագրի համաձայն, Հիմնադրամը ֆինանսավորում է շինարարական աշխատանքների իրականացումը, իսկ նախագծի կազմումը (փոփոխումը), հաստատումը, համապատասխան փորձաքննությունների անցկացումն իրականացնում է ՀՀ Մշակույթի նախարությունը:
Շինարարական աշխատանքների կատարման հեղինակային հսկողության իրականացման նպատակով «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի և «Սերվետ» ՍՊԸ-ի միջև 24.05.2012թ. կնքվել է համապատասխան պայմանագիր, համաձայն որի հեղինակային հսկողություն իրականացնողը պարտավոր է ապահովել իր ներկայացուցչի (տվյալ դեպքում նախագծող՝ Միշա Հակոբյանի կամ այլ լիազոր ներկայացուցչի) այցելություն Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու տարածք և արձանագրել կատարված աշխատանքների ընթացքը: Արձանագրությունները ենթակա են հանձնման «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամին՝ աշխատանքների հանձնման-ընդունման ակտի հետ միասին: Մինչև 12.04.2013թ. Հիմնադրամին «Սերվետ» ՍՊԸ-ի կողմից չի ներկայացվել ոչ հանձնման-ընդունման ակտ, ոչ արձանագրություն, և ոչ էլ հաշիվ-ապրանքագիր: Չնայած այս ամենին, Հիմնադրամը «Սերվետ» ՍՊԸ-ին վճարել է կանխավճար 230 հազ. ՀՀ դրամի չափով:
Սույնով, ցանկանում ենք նշել նաև, որ ճարտարապետ Միշա Հակոբյանին վճարումներ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը չի իրականացրել, քանի որ հեղինակային հսկողության պայմանագիրը ոչ թե Միշա Հակոբյանի, այլ «Սերվետ» ՍՊԸ-ի հետ է կնքված, ուստի իր աշխատավարձի (նկատի ունենք հեղինակային հսկողության համար վճարումները) վճարման հարցով Միշա Հակոբյանը պետք է դիմի «Սերվետ» ՍՊԸ-ին, այլ ոչ թե Հիմնադրամին: Միաժամանակ հայտնում ենք, որ հեղինակային հսկողության իրականացման համար վճարումներ չիրականացնելու միակ խոչնդոտը հեղինակային հսկողություն իրականացնելու մասով ֆիքսված արձանագրությունները, հանձնման-ընդունման ակտերը, հաշիվ-ապրանքագրերը հիմնադրամին չներկայացնելն է: Նշված փաստաթղթերի ներկայացման դեպքում վճարումները կիրականացվեն անմիջապես:
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ս/թ. ապրիլի 9-ին Հիմնադրամը գրություն էր ուղարկել «Սերվետ» ՍՊԸ տնօրեն Ս.Պողոսյանին, որով տեղեկացրել էր շինարարական աշխատանքների վերսկսման մասին և դիմել խնդրանքով՝ ապահովել լիազոր ճարտարապետի շաբաթական գոնե մեկ այցելություն:…
Նշենք նաև, որ նախագծի փոփոխված տարբերակները ևս ժամանակին չեն ներկայացվում շինարարական ընկերությանը, ինչը ևս հանդիսանում է խոչնդոտ շինարարական աշխատանքների իրականացման համար:
Սույն հարցի կարգավորման նպատակով ակնկալում ենք նաև ՀՀ Մշակույթի նախարարության միջամտությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան