Իրանում վերջին 40 տարվա ընթացքում ամենաուժեղ երկրաշարժն է գրանցվել
Իրանի հարավ-արևելյան հատվածում 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Իրանի Սիսթան և Բելուջիսթան նահանգի նահանգապետ Խաթեմ Նարույին «ՄԵՀՐ»-ին տված հարցազրույցում նշել է, որ Սիսթան և Բելուջիսթանի Սարավան շրջանում 7,5 բալ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժը գրանցվել է նաև նահանգի մյուս քաղաքներում:
«ՄԵՀՐ»-ի հաղորդմամբ՝ Իրանում վերջին 40 տարվա ընթացքում Սիսթան և Բելուջիսթան նահանգում տեղի ունեցած երկրաշարժը համարվում է ամենաուժեղը:
Զոհերի և ավիրածությունների մասին առայժմ տեղեկատվություն չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ օրերս 6.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել նաև Իրանի հարավում՝ Պարսից ծոցի ափին գտնվող Բուշեհր նահանգում, ինչի հետևանքով 37 մարդ զոհվել էր, 850-ը՝ վիրավորվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու