
Իրանում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ ներկայացվել են նոր կործանիչներ, բալիստիկ հրթիռներ, անօդաչու ինքնաթիռներ
Իրանի բանակի օրվա առթիվ կազմակերպված զորահանդեսին ներկայացվել են ռազմական արդյունաբերության վերջին ձեռքբերումները:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ այսօր Իրանի բանակի օրվա առթիվ կազմակերպված զորահանդեսի ժամանակ, ի թիվս այլ զինատեսակների, ներկայացվել է նաև «Սարիր» անունը կրող նոր անօդաչու ինչքնաթիռը: Այն ռադարների կողմից չի հայտնաբերվում, վերջինիս հնարավոր է ամրակցել նաև զենք և հեռադիտակ:
Զորահանդեսին մասնակցել են F4, F5, F14, Su, «Ազարախշ», «Սաեղե» կործանիչները, «Նազաաթ» և «Ֆաջր» հրթիռները, «S200», «Ղադեր», «Ռափիր» հրթիռային համակարգերը, տանկեր, ուղղաթիռներ և այլ զինատեսակներ: