Պարսկալեզու «Manoto» հեռուստաալիքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմ է պատրաստել (տեսանյութ)
Պարսկալեզու «Manoto» հեռուստաալիքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմ է պատրաստել: Ֆիլմը նախ պատմում է առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած աշխարհաքաղաքական իրադարձությունների մասին, ներկայացնում ականատեսների հիշողությունները:
Այնուհետև ներկայացվում է Օսմանյան Թուրքիայի բարձրագույն ղեկավարության կողմից կազմակերպած ցեղասպանության մանրամասները, թե ինչպես 1915-1916թթ. տարբեր հանգամանքներում ավելի քան 1.5 միլիոն հայեր զոհվեցին:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան