Հասարակություն 17:43 22/04/2013

Ամերիկյան զեկույց. Ինտերնետի ազատությունը Հայաստանում և հարևան երկրներում

ԱՄՆ պետքարտուղարության Մարդու իրավունքների զեկույցում արդեն տևական ժամանակ «Խոսքի և մամուլի ազատություն» բաժնում առանձին անդրադարձ է կատարվում ինտերնետի ազատության խնդրին: Panorama.am-ը ստորև ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում ամերիկյան կառավարության գնահատականները Հայաստանում և հարևան երկրներում տիրող իրավիճակին:

Որպեսզի պատկերն առավել հստակ լինի, առաջարկում ենք Հայաստանի դեպքում ծանոթանալ ոչ միայն այս տարի տրված գնահատականներին, այլև` նախորդ չորս տարիներին ևս: Ինչ վերաբերում է հարևան երկրներին, ապա համեմատություն անցկացնելու համար մեր կողմից ընտրվել են ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակից երկրները` բացառությամբ Ուկրաինայի ու Բելառուսի: Հատկապես վերջինիս դեպքում ամերիկյան կառավարությունն այնքան խնդիրներ է արձանագրել, որ համեմատությունը մնացած երկրների հետ անտեղին կլինի: Ըստ այդմ` առաջարկում ենք ծանոթանալ Մոլդովայի, Վրաստանի ու Ադրբեջանի վիճակին:

Եվ այսպես, Հայաստանի մասին զեկույցների համեմատությունից պարզ է դառնում, որ վերջին հինգ տարիներին երկրում զգալի առաջընթաց է գրանցվել: Այն առանձնացնելու համար առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ գրառումներին:
2009-ի զեկույցում, խոսելով 2008 թվականի զարգացումների մասին` պետքարտուղարությունը Հայաստանի մասով գրում է. «Մարտին` արտակարգ դրության մասին հրամանագրից հետո իշխանություններն ընտրովի կերպով խափանել են անկախ ու ընդդիմադիր այն ինտերնետ կայքերի հասանելիությունը, որոնք իշխանություններին քննադատող տեղեկատվություն են տարածել: Առանձին անհատներ և խմբեր տեղեկացրել են էլեկտրոնային փոստերն ու ինտերնետային խոսակցությունները (chat) կառավարության կողմից որսալու կասկածների մասին, սակայն որևէ ապացույց չկա, որ տարվա ընթացքում նման բան է տեղի ունեցել: Քաղաքներում ինտերնետ սրճարանները լայնորեն տարածված են, միաժամանակ տեղական ինտերնետային կապը հաճախ չափազանց դանդաղ է, ինչը սահմանափակում է դրա արդյունավետությունը»:

Մեկ տարի անց` 2009-ի վերաբերյալ նշվում է. «Տարվա ընթացքում որևէ ահազանգ չի եղել այն մասին, որ կառավարությունը դիտավորյալ խափանած լինի որևէ անկախ կամ ընդդիմադիր կայք, ինչպես տեղի էր ունեցել 2008 թվականի մարտին արտակարգ դրության ժամանակ: Որոշ անհատներ ու խմբեր տեղեկացրել են կառավարության կողմից էլեկտրոնային փոստերն ու ինտերնետային խոսակցությունները որսալու կասկածների մասին, սակայն նրանք չեն կարողացել ներկայացնել իրենց կասկածների որևէ ապացույց: Քաղաքներում ինտերնետ սրճարանները լայնորեն տարածված են, միաժամանակ տեղական ինտերնետային կապը հաճախ չափազանց դանդաղ է, ինչը սահմանափակում է դրա արդյունավետությունը: Որոշ ինտերնետ սրճարաններ աշխատում են նաև քաղաքային բնակավայրերից դուրս: Հեռահաղորդակցության միջազգային միության 2008-ի վիճակագրության համաձայն` երկրի բնակչության 6 տոկոսն ինտերնետ է օգտագործել»: Ինչպես երևում է զեկույցից, նախորդ տարվա հետ համեմատած երկրում հրաժարվել են ինտերնետի հասանելիությունը սահմանափակելու պրակտիկայից, սակայն կապի որակն ու օգտագործողների քանակը խնդրահարույց են:

2010-ի վերաբերյալ զեկույցում նախորդ զեկույցի համեմատ գրեթե ոչինչ չի փոխվել: Ըստ էության միակ փոփոխությունն այն է, որ օգտագործողների քանակը 1 տոկոսային կետով աճել է. «Տարվա ընթացքում կառավարության կողմից ինտերնետի հասանելիության որևէ սահմանափակում կամ կառավարության կողմից էլէկտրոնային փոստերն ու ինտերնետային խոսակցությունները որսալու որևէ ահազանգ չի եղել: Տարվա ընթացքում որևէ ահազանգ չի եղել այն մասին, որ կառավարությունը դիտավորյալ խափանած լինի որևէ անկախ կամ ընդդիմադիր կայք, ինչպես տեղի էր ունեցել 2008 թվականի մարտին արտակարգ դրության ժամանակ: Քաղաքներում ինտերնետ սրճարանները լայնորեն տարածված են, միաժամանակ տեղական ինտերնետային կապը հաճախ չափազանց դանդաղ է, ինչը սահմանափակում է դրա արդյունավետությունը: Որոշ ինտերնետ սրճարաններ աշխատում են նաև քաղաքային բնակավայրերից դուրս: Հեռահաղորդակցության միջազգային միության 2009-ի վիճակագրության համաձայն` երկրի բնակչության 6 տոկոսն ինտերնետ է օգտագործել»:

2012-ին հրապարակված զեկույցի այս բաժինը երբրև ամենակարճ գնահատականն է պարունակում. «Կառավարության կողմից ինտերնետի հասանելիությունը խափանելու կամ էլէկտրոնային փոստերն ու ինտերնետային խոսակցությունները որսալու որևէ հիմնավոր ահազանգ չի եղել: Անհատներն ու խմբերը կարող էին արտահայտել իրենց տեսակետները, այդ թվում էլեկտրոնային փոստի միջոցով»: Ինչպես երևում է, անցած տարվա զեկույցում ամերիկյան կառավարությունը հրաժարվել է վիճակագրություն ներկայացնել: Այդ ժամանակ պետքարտուղարությունը հրաժարվել է նաև 2008-ի նախադեպը հիշեցնելու պրակտիկայից:
Իսկ ահա անցած` 2012-ի իրավիճակը նկարագրությունը, որը հրապարակվեց օրեր առաջ, պետքարտուղարությունը ֆիքսել է միանգամայն նոր երևույթ` կիբերհարձակումները: Զեկույցի այս հատվածում նշվում է. «Կառավարության կողմից ինտերնետի հասանելիությունը խափանելու կամ առանց օրինական լիազորությունների էլէկտրոնային փոստերն ու ինտերնետային խոսակցությունները որսալու որևէ հիմնավոր ահազանգ չի եղել: Անհատներն ու խմբերն ընդհանուր առմամբ կարող էին արտահայտել իրենց տեսակետները, այդ թվում էլեկտրոնային փոստի միջոցով: Միաժամանակ ընտրությունների ժամանակ խախտումները գրանցող և մի շարք ՀԿ-ների կողմից կառավարվող iDitord կայքը ենթարկվել է կիբերհարձակման, ինչի հետևանքով մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ մի քանի ժամ չի աշխատել: Հեռահաղորդակցության միջազգային միության տվյալներով` երկրի բնակչության 32 տոկոսը 2011-ին ինտերնետ է օգտագործել»:

Մինչ հարևան երկրներին անցնելը, հիշեցնենք, որ Panorama.am-ը 2012-ի մայիսի 6-ին անդրադարձել  էր iDitord-ի վրա կատարված հարձակմանը, որին դիմագրավելուն աջակցել էին Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տրամադրած փորձագետները:

Ինչ վերաբերում է հարևան երկրներին, ապա դրանցից ամենակարճը Մոլդովայի զեկույցն է: Այն հնչում է այսպես. «Կառավարության կողմից ինտերնետի հասանելիությունը խափանելու կամ առանց օրինական լիազորությունների էլէկտրոնային փոստերին ու ինտերնետային խոսակցություններին հետևելու որևէ հիմնավոր ահազանգ չի եղել: Հեռահաղորդակցության միջազգային միության հրապարակած վիճակագրական տվյալներով` 2011-ին ինտերնետ օգտագործել է երկրի բնակչության մոտ 38 տոկոսը: Մերձդնեստրի իշխանությունների կողմից էլեկտրոնային փոստի ու չաթերի հասանելիությունը խափանելու մասին ահազանգեր չեն եղել»:

Վրաստանի դեպքում իրավիճակն, ըստ պետքարտուղարության, այսպիսին է. «Աբխազիայից ու Հարավյին Օսիայից բացի, կառավարության կողմից ինտերնետի հասանելիությունը խափանելու կամ կառավարության կողմից էլէկտրոնային փոստերն ու ինտերնետային խոսակցությունները դիտարկելու ահազանգ չի եղել: Freedom House-ը երկրի տարվա ընթացքում ինտերնետի ազատության վարկանիշը 2011-ին «մասնակի ազատից» դարձրել է «ազատ»: Freedom House-ի տվյալներով` բնակչության 37 տոկոսը 2011-ին ինտերնետի հասանելիություն է ունեցել: Ծառայությունների բարձր արժեքն ու անհամապատասխան ենթակառույցները հասանելիության խոչընդոտ են մնացել մասնավորապես գյուղական բնակավայրերի բնակիչների ու ցածր եկամուտներ ունեցողների համար: Գրաքննության կամ իշխանությունների ու ծառայություն մատուցողների կողմից բովանդակությունը խափանելու դեպքեր չեն եղել: Չի եղել որևէ հայտնի դեպք, որ որևէ ակտիվիստի կամ լրագրողի հարցաքննության կանչեն կամ ձերբակալեն ինտերնետում գործունեության համար: Հոկտեմբերի 25-ին Սահմանադրական դատարանը որոշել է, որ ինտերնետային մասնավոր շփումների օպերատիվ քննության համար անհրաժեշտ է դատարանի թույլտվություն: Այդուհանդերձ Ներքին գործերի նախարարությունը, կարծես, շարունակում է ուղիղ հասանելիություն ունենալ հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների ենթակառույցներին, ինչը մտահոգություն է առաջացնում առ այն, որ կառավարությունը շարունակում է ապօրինի հետևել: Աբխազիայում ու Հարավային Օսիայում ինտերնետի ազատության վերաբերյալ տեղեկությունն անբավարար է»:

Նշվածներից միակ երկիրը, որտեղ էական սահմանափակումներ ու խախտումներ են ֆիքսվում, հարևան Ադրբեջանն է: «Կառավարությունը, որպես կանոն, ինտերնետի հասանելիությունը չի սահմանափակում, սակայն այն ինտերնետ կապ մատուցողներից պահանջում է արտոնագիր և ձևական պայմանագիր Կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ: Հեռահաղորդակցության միջազգային միության հրապարակած վիճակագրական տվյալներով` տարվա ընթացքում ինտերնետից օգտվել է երկրի բնակչության մոտ 70 տոկոսը: Նախանշաններ կան, որ կառավարությունը հետևում է ժողովրդավարական շարժման ակտիվիստների ինտերնետային կապին: Տեղական ՀԿ-ների «Առցանց արտահայտման նախաձեռնություն» խումբը նոյեմբերին հրապարակեց զեկույց, որտեղ ինտերնետում կարծիք արտահայտելու ազատության լրջագույն սպառնալիք էր նշված իշխանությունների կողմից այն անձանց թիրախավորումը, ովքեր ինտերնետում քննադատական տեսակետներ են ներկայացրել: Նման կարծիքների թվին են դասվում բողոքի ակցիաների կոչերը, պաշտոնատարների կողմից կոռուպցիայի մերկացումները, կամ` նախագահի ու նրա ընտանիքի անդամների հասցեին քննադատությունները: Նման կարգի գործունեություն իրականացնող անձինք վտանգում են իրենց, քանի որ կարող են դրա համար ազատազրկվել կամ վրեժի այլ ձևի օբյեկտ դառնալ: «Ազատության փնտրտուք. Առցանց արտահայտումն Ադրբեջանում» զեկույցի համաձայն` հինգ կիբերակտիվիստներ մնում են կալանավորված կամ ազատազրկված, ևս մեկ քրեական գործ հարոցվել է` կապված ինտերնետում ազատ կարծիք արտահայտելու նրանց ազատության իրացման հետ: Եղել են առանձին ահազանգեր ընդդիմադիր կայքերի դեմ հարձակումների մասին: Օրինակ` «Ազադլիգ» ընդդիմադիր թերթի և «Կոնտակտ» նորությունների պորտալի կայքերը հարձակման արդյունքում դադարել են սպասարկվել: Նախիջևան անկլավում կայքերի անկումը, տեղեկությունների համաձայն, տարածված երևույթ է»:

Նշված գնահատականներն օգտագործելով յուրաքանչյուրը կարող է սեփական հետևություններն անել` երկրներից որտեղ ինտերնետի ազատությունն ու դրա սահմանափակումներն ինչ աստիճանի են: Առաջարկում ենք դրան զուգահեռ ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի, որն իր նշանակությամբ առավելապես քաղաքական է, քան` կապված է իրավունքների իրացման հետ:
Խոսքը հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունների մասին է: Այսպես, Մոլդովայի պարագայում Մերձդնեստրը, իսկ Վրաստանի պարագայում Աբխազիան ու Հարավային Օսիան ներկայացվում են այդ երկրների զեկույցներում: Իսկ ահա Ադրբեջանի դեպքում Արցախի մասին չի խոսվում, փոխարենը առանձին տողով անդրադարձ է կատարվում «Նախիջևանի անկլավին»:

Արմեն Մինասյան
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:23
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով շինծու դատավարությունը Բաքվում կսկսվի հունվարի 17-ին
Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Իրանն ու Թուրքիան կբանակցե՞ն «Զանգեզուրի միջանցքի» շուրջ
Իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունների համար։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:40
Վրաստանում զինված անհայտ անձինք ռուսաստանցու են վիրավորել և առևանգել
Վրաստանի ՆԳՆ-ն (ՆԳՆ) հետաքննում է բարձրլեռնային Մեստիայում՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների վրա զինված...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ծառայողական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ բնակարան կամ հաշվառում չունեցող ՀՀ ՊՆ զինծառայողներին
ՀՀ ՊՆ-ն իրավական ակտերի e-draft.am կայքում շրջանառում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում...
Աղբյուր` Panorama.am
14:58
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան բազմաթիվ վիրավորներ
Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:47
Փաշինյանի ճաշ եփելու զուռնի ձենը հետո է գալու. Ոսկան Սարգսյան
«Կառավարական ամառանոցները սպասարկելու համար պետական բյուջեից  ինչո՞ւ են հսկայական փողեր ծախսում, խոհարար, մատուցող և այլ ...
Աղբյուր` Panorama.am
14:36
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է
Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ալիև. Ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները
«Կարող եմ վստահաբար ասել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում հրդեհի հետևանքով մահացած կինը դհոլ նվագելու ռեկորդակիր էր
Այսօր Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածները  մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ...
Աղբյուր` Panorama.am
13:52
ԼՂ-ից տեղահանվածներն այս տարի ևս տոնը նշում են իրենց տնից հեռու. Ֆրանսիայի դեսպան
Շնորհավոր Սուրբ Ծնունդ՝ հատուկ մտքով Լեռնային Ղարաբաղից եկած փախստականների համար, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: . Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
13:24
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի մեղադրանքները
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերմանիայում տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է վեցի
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ամանորյա տոնավաճառում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:58
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով
Երևանում  հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կաթողիկոս. Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով. «Յանուն...
Աղբյուր` Panorama.am
12:24
Երևանցիների 79%-ը ձուկ օգտագործում է ամսվա մեջ 1-2 անգամ. Սննդագետ
«Այս սուրբ օրով, շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Քանի դեռ բոլորիդ սեղաններին ձուկ կա, խնդրում եմ ակտիվորեն պատասխանել,...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ամենավատ վարքով զբոսաշրջիկները
Հետքովիդյան ժամանակաշրջանում ավելի շատ մարդիկ են ճանապարհորդում, քան երբևէ։ Զբոսաշրջիկների ռեկորդային թիվը նաև նշանակում է, որ 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
10:55
Հրդեհի ահազանգ. Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 00:43-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գերմանիայի ԱԳ նախարարը ուլտիմատում է ներկայացրել Սիրիայի իշխանություններին
Գերմանիայի ԱԳ  նախարար Անալենա Բաերբոքը Սիրիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ այդ երկրին Գերմանիայի  օգնությունը կախված...
Աղբյուր` Panorama.am
10:19
Սիրիական ԶԼՄ-ները լուսանկարներում լղոզել են Գերմանիայի ԱԳ կին նախարարի մարմինն ու դեմքը
Սիրիական իշխանական ԶԼՄ-ները Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների այցը Սիրիա լուսաբանելիս տեքստերին կցված լուսանկարներում «լղոզել»...
Աղբյուր` Panorama.am
10:03
Այսօր երեկոյան տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգ
Հունվարի 6-ին` ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Պապիկյանի կինն ամանորյա նոր ֆոտոշարք է հրապարակել
Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն  Պապիկյանի կինը՝ Արմինե Մուրադյանը սոցցանցի իր էջում ամանորյա ընտանեկան ֆոտոշարք է...
Աղբյուր` Panorama.am
09:26
Բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  Սուրբ Ծննդյան և...
Աղբյուր` Panorama.am
09:04
Ողբերգական դեպք Երևանում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 06:21-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:24
Մենք աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար. Վրթանես Սրբազան
Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ է մատուցվել Միածնաէջ Մայր Տաճարում «Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ըստ իս՝ չէր կարող. Քյոխը՝ Տիրան Խաչատրյանի՝ զինվորականների կյանքերը վտանգող գործողություններ անելու մեղադրանքի մասին
«Չգիտեմ ինչ պատերազմական դրվագին է վերաբերվում մեղադրանքը, փակագծերը բացված չեն, բայց Տիրան Խաչատրյանը հայրենասեր, հայրենանվեր քաջորդի է...
Աղբյուր` Panorama.am
22:21
Լինենք իրատես, բայց ոչ՝ հոռետես ու հուսահատ. Արամ Ա.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը սուրբ ծննդեան հայրապետական պատգամ է հղել հայ ժողովրդին։ «ԴԱՌՆԱՆՔ ՅՈՅՍԻ ԱՂԲԻՒՐԻՆ՝ ԱՍՏՈՒԾՈՅ ԾՆԵԱԼ ՈՐԴՒՈՅՆ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետության և պետականության պաշտպանության լավագույն միջոցը բալանսն է` հավասարակշռումը։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Իսրայելի հարվածները Գազայի հատվածում միայն կիրակի օրը առնվազն 88 մարդու կյանք են խլել
Գազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 88 մարդ է զոհվել, 208-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}