Աբովյանում եկեղեցու օծմանը ներկա են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը (Լուսանկարներ, տեսանյութ)
Քիչ անց Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կօծվի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցին:
Այս պահին միջոցառման վայր են ժամանում բարձրաստիճան հյուրերը: Այստեղ են արդեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կառավարության ու ԱԺ անդամներ:
Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն ասաց, որ հրավերք ուղարկել են բոլորին, նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, «Ժառանգության» առաջնորդին, ու այլ կուսակցությունների առաջնորդներին, քանի որ եկեղեցին միավորման դեր ունի:
Ֆոտոշարքն` այստեղ: