Բողոքի ակցիայի մասնակիցները փորձում են մտնել կառավարության շենք. Ոստիկանները փակել են մուտքը (Լուսանկարներ)
Կառավարության շենքի դիմաց հավաքվածներին մոտեցավ կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը և փորձեց զրուցել նրանց հետ: Սակայն հավաքվածները նրանից պահանջեցին, որպեսզի իրենց ընդունի վարչապետը, ու չցանկացան բաժնի պետին որևէ հարց ուղղել: Նրանիցից մեկը բարձրաձայնեց, թե Ղազարյանը կոմպետենտ չէ, և չի կարող ոչինչ անել:
«Դուք չեք կարող պատասխանել մեր հարցերին, ես իմ որդուն եմ ուզում, դուք չեք կարող վերադարձնել նրան»,-ասաց սգավոր մայրերից մեկը:
Այս պահին ոստիկանները փակել են կառավարության շենքի մուտքի դուռը: Հավաքվածները փորձում են ներս մտնել, հրմշտում են միմյանց, կանանցից մեկը պայուսակով հարվածում է ոստիկաններին:
Հավաքվածները հեռակա դիմելով վարչապետին կոչ են անում չթաքնվել իրենցից և ընդունել իրենց:
Նախորդող հրապարակում`
Զոհված զինվորների մայրերը փորձում են կառավարության շենքի դիմաց սև ժապավեն կապել
Կառավարության շենքի դիմաց հավաքվում են զոհված զինվորների ծնողները
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան