Նախիջևանի մաքսատանը արգելում են Իրանից մեկ լիտրից ավելի մածուն ներկրել
Նախիջևանի մաքսատանը արգելում են Իրանից մեկ լիտրից ավելի մածուն ներկրել:
Այդ մասին հաղորդում է պարսկալեզու «հաքյոլու.քոմ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Նախիջևանի Բաբաք շրջանի բնակիչ Քամրան Թիմուրբեյգլին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ վերջերս Իրանից ընտանիքի հետ վերադառնալիս 8 լիտր մածուն է փորձել ներկրել Նախիջևան, սակայն մաքսատան աշխատակիցները արգելել են՝ տեղեկացնելով, որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի միայն մեկ լիտր մածուն ներկրել:
Հոդվածի հեղինակը, վերլուծելով վերոնշյալ փաստը, նշում է. «Հավանաբար Նախիջևանի խան համարվող Վասիֆ Թալիբովի (Նախիջևանի Մեջլիսի նախագահն է) մերձավորներից մեկը սկսել է զբաղվել կաթնարտադրությամբ, այդ իսկ պատճառով էլ սահմանափակվում է կաթնամթերքի ներկրումը»:
Պարսկալեզու աղբյուրի տեղեկացմամբ՝ գրեթե նույն վիճակն է տիրում նաև Բիլե Սավար և Ասթարա մաքսատներում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում