«Դորիանսի» բելգիացի և հոլանդացի երկրապագուները քվեարկել են, սակայն նրանց ձայները չեն հաշվել
Եվրոպայում բնակվող «Դորիանսի» երկրպագուները նամակներ են ուղարկել խմբին` տեղեկացնելով, որ ակտիվորեն քվեարկել են խմբի համար շաբաթ օրը կայացած «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակչում, սակայն իրենց ձայները չեն ընդունվել կամ չեն հաշվարկվել: Այս մասին հաղորդում է «Դորիանսի» մամուլի ծառայությունը:
Նամակներից մեկում Հոլանդիայի բնակիչ Ալվինա Ղուլյանը գրում է.
«Անձամբ ես քվեարկել եմ 16 անգամ և իմ բազմաթիվ ծանոթները նույնպես քվեարկել են Հայաստանի օգտին: Սակայն, քվեարկության ժամանակ, երբ փորձում էինք զանգահարել տան հեռախոսից, զանգ ընդհանրապես չէր գնում, իսկ երբ sms ուղարկեցինք, միայն քվեարկության ավարտից հետո պատասխան հաղորդագրություն ստացանք, որտեղ գրված էր, որ քվեարկությունն արդեն ավարտված է:
Դա նշանակում է, որ ոչ մի ձայն չի ընդունվել, նույն իրավիճակը տիրում էր նաև Բելգիայում: Անցած տարիներին Հայաստանը Հոլանդիայից ստացել էր 10, անգամ 12 միավոր, իսկ այս տարի ոչ մի ձայն… Այդպես չէր կարող լինել»:
Հայկուհի Խաչատրյանն էլ գրում է Բելգիայից.
«Դիմում եմ ձեզ, որպեսզի հետաքրքրվեք, թե ու՞ր են կորել մեր ձայները: Հնարավոր չէ, որ Հայաստանը Բելգիայից ձայներ չստանար: Մենակ մենք մեր հարազատներով մոտ 200 ձայն ենք ուղարկել: Մեր ընկերները Բրյուսելից, Անտվերպենից, Միխելենից վստահեցնում են, որ նույնպես քվեարկել են Հայաստանի օգտին: Մարդիկ իրենց ուղարկած հաղորդագրությունների կրկնօրինակները պահել են և կարող են ցուցադրել»:
Նախորդող նորություններ՝ Լիտվայի ԳԴ. «Եվրատեսիլի» հեռուստադիտողների ոչ թափանցիկ քվեարկությունը կարող է եվրոպական մասշտաբի ակտուալ խնդիր լինել
«Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում Ադրբեջանը ձայներ է գնել (տեսանյութ)
«Եվրատեսիլ-2013». Հայաստանը ներկայացնող «Դորիանս»-ը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են