Ա. Շխյան. Եթե նախատեսում ենք 5-10 տարի անց մեծացնել օդանավակայանը, ապա հին մասնաշենքը կարող է խոչընդոտ առաջացնել
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը չի ցանկանում քանդել «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) շենքը: Այս մասին ասուլիսում հայտարարեց ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը: «Մենք Զվարթնոցի կոնցեսիոն կառավարիչ ընկերությունն ենք, իսկ սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է: Մենք որպես կոնցեսոին կառավարիչ, մեր զարգացման ծրագիրն ենք ներկայացրել. եթե նախատեսում ենք հինգ-տաս տարի անց մեծացնել օդանավակայանը, ապա հին մասնաշենքը տեղադրված է այն վայրում, որը կարող է խոչընդոտ առաջացնել: Մենք մեր կարծիքն ենք ներկայացրել, թե ինչպես ենք տեսնում օդանավակայանի տարածքի ընդլայնումը»,- մանրամասնեց նա:
Ա. Շխյանի խոսքով, իրենք դիմել էին Երևանի քաղաքապետարան` ներկայացնելով իրենց ծրագիրը: Վերջինս էլ, ըստ նրա, անմիջապես արձագանքել է` ասելով, որ այս պահին նպատակահարմար չեն գտնում:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիմնադրվել է 1961թ., նոր շենքը (կլոր) նախագծվել է 1974թ., շահագործման է հանձնվել 1982 թվականին, ճարտարապետներն են` Ա. Թարխանյանը, Ս. Խաչիկյանը, Ժ. Շեխլյանը, Լ. Չերքեզյանը: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2011-ի աշնանը:
նախորդող նորություն`
«Զվարթնոց» օդանավակայանն ուզում են քանդե՞լ. «Մի օրինակ չկա, որ սեփականատերը գներ ու աչքի լույսի պես պահեր»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին