Էմոմալի Ռահմոնի երգն ու պարը զրկել է Տաջիկստանի բնակչությանը «Youtube»-ից (Տեսանյութ)
Ինչպես արդեն հաղորդվել էր, Տաջիկստանի ինտերնետ պրովայդերները գրավոր հանձնարարություն են ստացել երկրի կառավարությունից «YouTube» տեսահոսթինգն արգելափակելու վերաբերյալ: Պատճառը, ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, մեկ շաբաթ առաջ К+ հեռուստաալիքի տարածած Տաջիկստանի նախագահի ավագ որդու` Ռուստամ Էմոմալիի հարսանեկան արարողության տեսագրությունն է:
Համացանցում, մասնավորապես, տարածվել են արարողությունից մի քանի տեսագրություններ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի մասնակցությամբ որտեղ վերջինս մեկ անկաշկանդ պարում է, մեկ երգում:
Հարսանեկան արարողության տեսագրությունը ընդդիմադիր հայտնի քաղաքական գործչի ու լրագրողի մեկնաբանություններով հասարակական մեծ արձագանք էր ստացել երկրում: Տաջիկստանի կապի ծառայությունը մինչ այս պահը չի մեկնաբանել տեսահոսթինգի անհասանելիության պատճառները: