«Facebook»-ը ստուգելու է հանրաճանաչ մարդկանց էջերի իսկությունը
«Facebook» սոցիալական ցանցի ղեկավարությունը ստուգելու է հանրաճանաչ մարդկանց, հասարակական ու քաղաքական գործիչների և խոշոր ընկերությունների գրանցված էջերի իսկությունը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
«Մենք հատուկ տարբերանշան կդնենք ստուգված էջերի վրա, որպեսզի օգնենք սոցիալական ցանցի օգտատերերին գտնել հայտնի մարդկանց և ընկերությունների էջերը «Facebook»-ում»,- հայտարարել է «Facebook» ընկերության ներկայացուցիչը:
Նշվում է, որ հայտնի մարդկանց իրական ֆեյսբուքյան էջերի անվան կողքին դրված կլինի կապույտ տարբերանշան, որպեսզի ոչ ոք չկասկածի, որ այնտեղ հրապարակված տեղեկատվությունը արժանահավատ է: