ԼՂՀ նախագահն ակնկալում է հայ փրկարարների համատեղ միջոցառումներ Արցախում
Երևանում այցով գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրավերով այսօր այցելեց ՀՀ ԱԻՆ համալիրը:
Արցախի ղեկավարի այցի կապակցությամբ ԱԻ նախարարության շարահրապարակում տեղի ունեցավ ԱԻՆ ձեռքբերումները և տեխնիկական հագեցվածությունը ներկայացնող ցուցադրություն, ինչպես նաև անցկացվեց ցուցադրական ուսումնավարժություն: Ցուցադրությունից հետո տեղի ունեցավ ԼՂՀ նախագահի և ԱԻ նախարարի նախագահությամբ խորհրդակցություն, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հայկական երկու պետությունների միջև ճգնաժամերի կառավարման և փրկարար աշխատանքների ոլորտներում համագործակցության խորացման ուղղությամբ հետագա քալերի մասին:
Նիստի ընթացքում Բակո Սահակյանը հույս հայտնեց, որ պայմանավորվածությունները կդառնան նաև իրականություն: «Կուզենայի, որ այսօր ոչ միայն պայմանավորվածություն ձեռք բերեինք, այլ նաև մի շարք միջոցառումներ անցկացնեինք Արցախում», - ասաց ԼՂՀ նախագահը, ցանկություն հայտնելով, որ ՀՀ ԱԻ նախարարությունը իր փորձով կիսվի նաև արցախյան փրկարար ծառայության հետ,- «մանավանդ, որ վերջինիս որոշ ստորաբաժանումներ մասնակցություն ունեն նաև Արցախի անվտանգության ապահովման գործընթացին»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են