Պոկվել է Զվարթնոց օդանավակայանի «VIP» սրահի տանիքը
Քիչ առաջ արտակարգ դեպք է գրանցվել «Զվարթնոց» օդանավականում: Ինչպես Panorama.am-ին հայտնեց ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը, պոկվել է նախկին VIP-ի հին շենքի տանիքը և ընկել մոտակայքում կայանած մեքենաների վրա: Նրա խոսքով, վնասվել է ավելի քան մեկ տասնյակ մեքենա, տուժած մարդիկ չկան:
Այլ մանրամասներ այս պահին Աբրահամյանն ասաց, չի կարող տրամադրել:
ԱԻՆ արտակարագ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, այսօր ժամը 16.48-ին ահազանգ է ստացվել, որ քամին պոկել է Զվարթնոց օդանավակայանի նախկին «VIP» սրահի տանիքը և նետել ավտոմեքենաների վրա. վնասվել է մոտ 30 ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի 2 հերթապահ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Տուժածներ չկան:
Լուսանկարը վերցված է ֆեյսբուքից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան