Երևանում խմելու ջրի սակագինը կնվազի 8 դրամով
Երևանում խմելու ջրի սակագինը կնվազի 8 դրամով: Ինչպես Panorama.am-ին հայտնեց «Երևան ջուր» ընկերության մամլո պատասխանատու Անահիտ Մանասյանը, նախատեսվում է, որ ներկայիս 174.059 դրամից սակագինը կդառնա 166.044 դրամ մեկ խորանարդ ջրի դիմաց:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին «Երևան ջուր» ընկերությունը Երևանում ջրամատակարարման ճշգրտված սակագներ է ներկայացրել Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
Նշենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այսօր տեղի է ունեցել «Երևան Ջուր» ընկերության կողմից ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություների մատուցման սակագների ճշգրտման (վերանայման) վերաբերյալ աշխատանքային քննարկում:
Ա.Մանասյանը հայտնեց, որ հաստատված սակագինը ուժի մեջ կմտնի այս տարվա հուլիսի 7-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները