Երկրաշարժ՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում
Երեկ ուշ երեկոյան՝ ժամը 21.55-ին սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 21.10-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Նինոցմինդա քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
ԱԻՆ հաղորդմամբ, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ 41.230 և արևելյան երկայնության՝ 43.800:
ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են