Վլադիմիր Գասպարյանը` ոստիկաններին. «Շնորհակալ եմ, տղեք» (Տեսանյութ)
Արզնի օդանավակայանում այսօր ոստիկանությունն անցկացրեց հրամանատարաշտաբային զորավարժության վերջին փուլը:
Ոստիկանները բարեհաջող կերպով ցրեցին անօրինական հավաքը: Ոստիկանների գործողություններին հետևող ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը գոհ էր:
«Եթե հանկարծ որևիցե անգամ պետք լինի ուժ կիրառել, չտա Աստված, սակայն եթե այդպիսի բան լինի, ես կարծում եմ, որ նույն տեսակ ավարտ պետք է ունենա` առանց մարմնական վնասվածքներ, առանց զոհերի, առանց արյան: Անցել են այդ ժամանակները: Եվ մեր հասարակությունն է դարձել ուրիշ` ավելի հանդուրժող, և մեր ոստիկանն է դառել ուրիշ ու ավելի հանդուրժող»,-ասաց ոստիկանապետը, շնորհակալություն հայտնելով պարտականությունները պատշաճ կատարելու համար, մաղթեց, որ աստված պահապան լինի նրանց ու նրանց ընտանիքներին:
«Շնորհակալ եմ տղեք, աստված Ձեզ պահապան»,-խոսքն ավարտեց ոստիկանապետը:
Միջոցառման վերջում լավ ծառայության համար ոստիկաններից մի քանիսը պարգևատրվեցին: