Սաֆարյանը` Հայրիկյանին. Ո՞վ է մեղավոր, որ սեփական ժողովուրդը իր երեկոյան «մատաղին» «փարթի» է անվանում
Արձագանքելով Պարույր Հայրիկյանի` իրեն վերաբերող հայտարարությանը, «ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգմավոր Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում զարմանք է հայտնել, որ Հայրիկյանը մատաղը երեկոյան է կազմակերպել:
«Շատերն են հիշում իմ այն գրառումը, որում առանց անձնական վիրավորանքի, գնահատականի, ուղղակի վերաշարադրել էի Դավթաշենից ինձ Մասիվ տեղափոխած վարորդի խոսքերը այդ երեկոյան Հայրիկյանի տանը տեղի ունեցած միջոցառման մասին, որը վարորդը «փարթի» էր անվանում: Նա պնդում էր, որ իրենց տաքսի ծառայությունը անընդմեջ հյուրեր է տարել այնտեղ, ու տարակուսանք հայտնում, թե ինչո՞ւ է կառավարությունը 20.5 միլիոն տվել նրան, երբ դրա կարիքն ունեցող շատ մարդիկ կան Հայաստանում: Սա էր ամբողջը: Ոչ մի գնահատական իմ կողմից, ոչ մի ածական կամ բնորոշում: Սիմվոլը տեղեկացվել է սույն ֆեյսբուքայն գրառման մասին ու իրեն բնորոշ մակարդակում արձագանքել ինձ... Բայց նրա արձագանքի այլ դետալի մասին եմ գրելու: Նա պնդել է, թե դա ոչ թե «փարթի» էր, այլ մատաղ: Կյանքում առաջին անգամ եմ լսում, որ մատաղը երեկոյան անեն... Իսկ թե ո՞վ է մեղավոր, որ սեփական ժողովուրդը իր երեկոյան «մատաղին» «փարթի» է անվանում, դրա մասին թող սիմվոլն ինքը մտածի...»,-գրել է Սաֆարյանը:
Նախորդող հրապարակում`
Հայրիկյանը՝ Ստեփան Սաֆարյանին. Այ ողորմելի, Հայրիկյանը 64 տարի ապրում է, հազար «փարթի» է արել