Սաֆարյան. Եթե հանրությունը հետաքրքրվեր Հայրիկյանի վարքի մասին իր լոգարանում, ապա դա աննորմալ կլիներ (Տեսանյութ)
Հանրությունը չի մեղավոր, որ Հայրիկյանի շորերի վրա կրակածի հետքեր չկան, որ ինքը օրվա մեջ առնվազն երեք անգամ ` նախաճաշին, ճաշին ու ընթրիքի ժամանակ որոշումներ էր փոխում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Պարույր Հայրիկյանի` իր հասեցին արված հայտարարությանն այսպես արձագանքեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը:
«Եթե հանրությունը հետաքրքրվեր Հայրիկյանի վարքի մասին իր լոգարանում, ապա դա աննորմալ կլիներ և միգուցե շատ բուռն ու կոշտ ռեակցիան հասկանալի կլիներ»,-ասաց Սաֆարյանը:
Նա նշեց, որ Հայրիկյանին անձնական վիրավորանք չի հասցրել, չի հասցնելու. «Գոնե իր նրա սպիտակ մազերը հարգում եմ: Բայց ներեցեք, չեմ կարող իրեն նայել այն աչքերով, երբ նրան նայում էի 15-16 տարեկան հասակում: Ինձ համար հիմա ցավ է տեսնել, որ քաղաքական բարձունքները, որ եղել են իմ մեջ, փլուզվում են, և այդ փլուզողը ես չեմ»:
Նախորդող հրապարակումներ`
Հայրիկյանը՝ Ստեփան Սաֆարյանին. Այ ողորմելի, Հայրիկյանը 64 տարի ապրում է, հազար «փարթի» է արել
Սաֆարյանը` Հայրիկյանին. Ո՞վ է մեղավոր, որ սեփական ժողովուրդը իր երեկոյան «մատաղին» «փարթի» է անվանում