
Երևանի կենտրոնական փողոցները փակ են
Միջազգային օլիմպիական օրվան նվիրված մարզական միջոցառումների կապակցությամբ այսօր` առավոտվա 9-ից փակ են Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-«Հաղթանակի» կամուրջ-«Հրազդան» մարզադաշտի հարավային հրապարակ երթուղուն հարող խաչմերուկները: Միջոցառումները ընթանում են ՄՕԿ-ի հովանու ներքո` Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախաձեռնությամբ:
Փողոցները բաց կլինեն ` Հանրապետության հրապարակի շատրվաններից «Հրազդան» մարզադաշտ ավանդական վազքարշավի ավարտից հետո:
Երեկոյան դժվարանցանելի կլինեն նաև Հյուսիսային պողոտային և Ազատության հրապարակին հարող խաչմերուկները, որտեղ ժամը 18-ին կմեկնարկեն սպորտային, իսկ 20:30-ին` մշակութային միջոցառումները:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան