Վերականգնվում են Թեհրան-Վաշինգտոն ուղիղ չվերթները. Իրանի ԱԳ նախարարի դիրքորոշումը
«Իրանի ԱԳ նախարարը ողջունել է Թեհրան-Վաշինգտոն ուղիղ չվերթի վերականգնումը»,- այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Իրանի ԱԳ նախարարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Թեհրանի և Վաշինգտոնի միջև օդային հաղորդակցության վերականգնման գործընթացին, մասնավորապես պատասխանել է. «Մենք այդ հարցում խնդիր չունենք, նրանք խնդիր ունեին: Այն երկրների հետ, որոնց հետ հարաբերություններ ունենք, ցանկանում ենք, որպեսզի իրանցիների տեղաշարժը հեշտացված կարգով ապահովեն: Այնտեղ (ԱՄՆ-ում) բազմաթիվ իրանցիներ են բնակվում, և մենք ցանկանում ենք, որ նրանք հանգիստ տեղաշարժվեն»:
Նկատենք, որ այս օրերին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ համապատասխան կառույցների միջև բանակցություններ են ընթանում, որպեսզի Թեհրան-Վաշինգտոն օդային հաղորդակցությունը վերականգնվի:
Իրանական «Արիա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԻԻՀ նախագահական ընտրություններում Հասան Ռոուհանիի տարած հաղթանակի առթիվ Իրանի ժողովրդին շնորհավորական ուղերձ է հղել Սպիտակ տան խոսնակը՝ հույս հայտնելով, որ Իրանի նոր կառավարության հետ ուղղակի բանակցությունների միջոցով հնարավոր կլինի հաջողության հասնել միջուկային խնդրի հարցում:
Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 1979 թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո: Ներկայում Թեհրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը:
Նախորդող հրապարակումներ՝
Los Angeles Times. Հասան Ռոուահանիի ընտրությամբ Իրանի վրա ռազմական հարձակման վտանգը նվազեց
ԱՄՆ ՊՆ. Վաշինգտոնը Իրանի հետ երկկողմ հարաբերությունները բարելավելու նպատակով կհամագործակցի Իրանի նորընտիր նախագահի հետ