Քաղաքապետարանի ներկայացուցիչ. Մինչ այժմ Փակ շուկայի վերգետնյա հատվածում շինարարություն իրականացնելու նախագիծ ներկայացված չէ
Երևանի քաղաքապետարանը Փակ շուկայի սեփականատիրոջը տվել է միայն զրո նիշից ներքև պահեստային հատված ու կայանատեղի կառուցելու թույլտվություն: Առ այսօր շուկայի սեփականատերը վերգետնյա հատվածում շինարարություն իրականացնելու նախագիծ չի ներկայացրել: ՄԻՊ գրասենյակում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչ, ճարտարապետ Սուրեն Մելիք-Քարամյանը:
Քաղաքապետարանի մեկ այլ ներկայացուցիչ էլ թվարկեց, թե ինչ քայլեր է արել քաղաքապետարանը, այդ թվում երկու անգամ տուգանել է սեփականատիրջը: Նա նշեց, որ արդեն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել Փակ շուկայի տարածքում, առաջիկայում էլ լինելու են ապամոնտաժման աշխատանքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին