18 մարդու կյանք խլած բեռնատարը շարժվել է հանդիպակաց գոտիով (տեսանյութ)
Յոթ հոգի գտնվում են Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության վերակենդանացման բաժամունքում, երկուսին հնարավոր է տեղափոխեն սովորական բաժանմունք,-հայտնել է ինստիտուտի տնօրեն Անզոր Խուբուտիան: Վիրավորները Նոր Մոսկվայում խոշոր վթարից տուժողներն են: Պաշտոնական տվյալներով` զոհվել են 18, վիրավորվել 61 հոգի:
Ըստ «ՌԻԱ»-ի` շաբաթ օրը, Պոդոլսկից Կուրիլովո մեկնող ավտոբուսին ճանապարհ չզիջելով, բեռնավորված «Կամազ» բեռնատարը խրվել է ավտոբուսի մեջ, երկու կես անելով այն: ՌԴ առողջապահության նախարարը, այցելելով վիրավորներին, հայտարարել է, որ հնարավոր է տուժածների թիվը աճի:
Վկաներից մեկը լրագրողներին պատմել է, թե բեռնատարը շարժվել է հանդիպակաց գոտիով:
Նախորդ օրը հրապարակվել էր, որ բեռնատարի վարորդը ՀՀ քաղաքացի է:
ՌԴ-ում երկուշաբթի օրը հայտարարված է սգո օր:
Վթարի վկաներից յութուբում են տեղադրել վթարի տեսանյութը: