Հասարակություն 19:16 15/07/2013

Freedom House. Հետսոցիալիստական տարածքում ժողովրդավարության աճ գրանցվել է միայն 6 երկրում

 Նախկինում սոցիալիստական ճամբարն ընդգրկած տարածքում այսօր գոյություն ունեցող 29 երկրներից միայն 6-ն են 2012 թվականի ընթացքում ժողովրդավարության խորացում արձանագրել: Նման պնդում է արել  «Ֆրիդոմ հաուս» կազմակերպության «Անցումային երկրներ» ծրագրի համակարգող Սիլվանա Հաբդանկ-Կոլաչկովսկան: Նշված երկրներն են Հայաստանը, Վրաստանը, Չեխիան, Լատվիան, Մոլդովան և Ղրղզստանը:

17 երկրներում արձանագրվել է իրավիճակի վատթարացում: Ըստ որում` դրանց շարքում են ոչ միայն հետխորհրդային Ռուսասատանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելառուսը, Տաջիկստանն ու Ղազախստանը, այլև բալկանյան երկրներից Ալբանիան, Բոսնիան և Հերցեգովինան, Կոսովոն, Մակեդոնիան, ինչպես նաև ԵՄ անդամ հանդիսացող Բուլղարիան, Հունգարիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան ու Էստոնիան:

Panorama.am-ն արդեն անդրադարձել է «Անցումային երկրներ-2013» զեկույցի առանձին տվյալների: Սիլվանա Հաբդանկ-Կոլաչկովսկան, ամփոփելով զեկույցը, համառոտագիր է ներկայացրել, որտեղ կարճ անդրադարձ է կատարվել տարբեր երկրներում 2012-ին տեղ գտած զարգացումներին, որոնք ազդել են տվյալ երկրի ժողովրդավարական ինդեքսի վրա:
Ամփոփելով դրանք, ինչպես նաև զեկույցի տվյալները` Սիլվանա Հաբդանկ-Կոլաչկովսկան առանձնացրել է դիտարկված երկրներում առկա հիմնական միտումները: Դրանցից առաջինը «հարձակումն է քաղաքացիական հասարակության վրա»: «Բռնատիրական ռեժիմները, 2011 և 2012 թվականներին անցնելով զանգվածային բողոքների միջով, հետագա հանրահավաքները կանխելու նպատակով քայլեր ձեռնարկեցին` ներդնելով սահմանափակող նոր օրենքներ և պարբերաբար կիրառելով ռեպրեսիվ մարտավարություն»,- նշել է փորձագետն ու մասնավորեցրել, որ այդ` ճնշումների և իրավական սահմանափակող նոր կարգավորումների պատճառով Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ադրբեջանն ու Տաջիկստանը «Քաղաքացիական հասարակություն» ցուցանիշով ցածր գնահատական են ստացել: Քաղաքացիական հասարակության ցուցանիշն անկում է ապրել նաև Կոսովոյում և ԵՄ անդամ Հունգարիայում:

Երկրորդ միտումը «ընտրական գործընթացի առաջընթացն է Հայաստանում և Վրաստանում, խախտումը` Ռուսաստանում և Ուկրաինայում»: «Մինչդեռ Ադրբեջանն ագրեսիվ կերպով ճնշում է քաղաքական ընդդիմությանը, Վրաստանն ու Հայաստանը խորհրդարանական ընտրություններն անցկացրեցին ընտրական նոր օրեսնգրքերի համպատասխան, որոնք հատուկ նշանակություն են տալիս թեկնածուների կողմից ընտրական ռեսուրսներին և ԶԼՄ-ներին հասանելիության խնդրին: Վարչական ռեսուրսի չարաշահումներն ու քվեարկության օրը տեղ գտած խախտումներն ինչ-որ չափով պահպանվել էին, սակայն ընդհանուր առմամբ, ընտրությունների այլընտրանքայնությունն աճել էր և երկու երկրներում էլ ընտրվեցին ավելի ներկայացուցչական օրենսդիր մարմիններ: Հայ ազգային կոնգրեսը, որ նախկինում հանդես էր գալիս պետական բոլոր կառույցների դեմ, առաջին անգամ տեղեր ստացավ Հայաստանի Ազգային ժողովում և սկսեց մասնակցել խորհրդարանական քաղաքականությանը»,- ասված է վերլուծության մեջ:

Վրաստանի մասով ևս արձանագրվել է դրական տեղաշարժ, իսկ ահա Ուկրաինայում «Ֆրիդոմ հաուսը» հետընթաց է արձանագրել այն պատճառով, որ «խորհրդարանական ընտրությունները ստվերվել են վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառմամբ, ընրարշավի ոչ թափանցիկ ֆինանսավորման և կաշառքներով, 400 թեկնածուներ ընտրություններից հանվել են, որոնց կեսը չնչին տեխնիկական պատճառներով»: Ռուսաստանի հետընթացը պայմանավորված է «ոչ ամենահիանալի ընտրությունների միջոցով Վլադիմիր Պուտինի` նախագահի պաշտոնին վերադարձով»:
Մյուս երկու միտումներն են «Կենտրոնական Եվրոպայում լարվածության ախտանիշները», որոնք հիմնականում պայմանավորված են ԵՄ կողմից նոր անդամագրված երկրների նկատմամբ տնտեսող միջոցառումներ ձեռնարկելու պահանջներով, ինչպես նաև «շարունակվող կոռուպցիան Բալկաններում»:

Հենց նշված միտումների արդյունքում է, որ որոշ երկրներ բարելավել են իրենց վիճակը, իսկ ոմանք արձանագրել հետընթաց: Սիլվանա Հաբդանկ-Կոլաչկովսկան իր անդրադարձում հակիրճ սխեմա է ներկայացրել այն մասին, թե «Ֆրիդոմ հաուս»-ի կողմից ուսումանսիրվող 9-ը ցուցանիշներից յուրաքանչյուրի դեպքում տարբեր երկրներում ինչ տեղաշարժ է արձանագրվել:
Այսպես «ընտրական գործընթացը» բարելավվել է Վրաստանում և վատթարացել Լիտվայում ու Ուկրաինայում, «քաղաքացիական հասարակությունը» որևէ երկրում առաջընթաց չի ունեցել, իսկ ահա Ադրբեջանում, Բելառուսում, Հունգարիայում, Ղազախստանում, Կոսովոյում, Ռուսաստանում և Տաջիկստանում հետընթաց է ապրել:

«ԶԼՄ-ների անկախության» ցուցանիշը բարելավվել է միայն Հայաստանում, իսկ ահա Բուլղարիայում, Լեհաստանում, Ռումինիայում ու Տաջիկստանում այն հետընթաց է ապրել: «Ազգային ժողովրդավարական կառավարման» հարցում առաջընթաց են ունեցել Վրաստանն ու Մոլդովան, իսկ Ալբանիան ու Ռումինիան իրենց ցուցանիշը նվազեցրել են:

«Տեղական ժողովրդավարական կառավարման» գործում առաջընթաց ունեցել է միայն Ղրղզստանը, իսկ Ալբանիան և Հունգարիան հետընթաց են արձանագրել: «Արդարադատություն և դատական համակարգի անկախության» ոլորտում առաջընթաց են ունեցել Հունգարիան ու Չեխիան, իսկ Մակեդոնիան ու Սլովակիան հետընթաց են արձանագրել:

«Կոռուպցիայի» ցուցանիշով բարելավում ունեցել են Լատվիան ու Մոլդովան, խնդիրն ըստ «Ֆրիդոմ հաուսի» մասնագետների խորացել է Ադրբեջանում, Ալբանիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Կոսովոյում, Սլովակիայում ու Էստոնիայում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:05
ԵՊՀ-ն մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. հայտերն ընդունվում են հունվարի 10-ից 20-ը
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2025 թ. փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է 30 կրեդիտի միջոցով մանկավարժի...
Աղբյուր` Panorama.am
14:49
Աննա Հակոբյանն այսօր էլ Լևոն Զուրաբյանին է փրկում տգիտության ճիրաններից
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսդօր որոշել է կրթել ու տգիտության ճիրաններիղ փրկել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին։  Ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:48
«Համակարծիք եմ վարչապետի հետ». Դավիթ Խուդաթյանի պատասխանը՝ «գիտեի՞ք, որ ձեր հայրենի Արմավիրն այսուհետ Արևմտյան Հայաստան է» հարցին
«Այսուհետ չէ, դա Հայաստանի արևմտյան մասն է։ Իսկ ե՞րբ է եղել Հայաստանի արևելյան մասը, որ այսուհետ արևմտյան մասն է»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ձկնորսական նավակում հայտնաբերվել է 92 կգ սիգ
Ջրային պարեկները, Սևանա լճի ափամերձ տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանումներն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները...
Աղբյուր` Panorama.am
14:26
ՌԴ-ն կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի ու Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Կրեմլում կասկածում են, որ Հայաստանը կարող է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ
Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում։ Ճեպազրույցում ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ադրբեջանի ֆшշիuտ նախագահի վերջին օրերին արտահայտած մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան
«Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը. Մարուքյան
«Ես չեմ ուզում մոխիրը լցնենք գլխներիս, ասեն՝ վայ մեր մահը եկել է, ի՞նչ պետք է անենք»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութւոմ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ
Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր՝ թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
Կնքել «Խաղաղության պայմանագիր», փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
13:18
Հայրենազրկման պատմական փաստը ժխտելու փաշինյանական մտագալարումներին չենք անդրադառնալու, դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին հոգեբույժները, ապա իրավապահները. Հայկ Դեմոյան
««Արևմտյան Հայաստան» հասկացությունը մարգինալացնելու և արժեզրկելու, ձեռքի հետ նաև Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման...
Աղբյուր` Panorama.am
13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}