«Ժպտալով վճարում ենք 100 դրամ և իջնում», «Ոչ 150-ին» . Քաղաքապետարանի մոտ անհանգիստ է
Այս պահին Երևանի քաղաքապետարանի դիմաց քաղաքացիները` ի դեմս երիտասարդ ակտիվիստների, բողոքի ակցիա են անցկացնում հասարակական տրանսպորտի թանկացման դեմ: Նրանց ձեռքին են «Ժպտալով վճարում ենք 100 դրամ և իջնում», «Ոչ 150-ին» և այլ պաստառներ:
Քաղաքացիները վանկարկում են «գործադուլ», կան նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջողներ:
Հավաքվածների ու Երևանի քաղաքապետարանի միջև ոստիկանների հոծ բանակ է:
Ակտիվիստները անգամ երգ են հորինել հայտնի «Զարթնիր Լաո» երգի հիման վրա ու երգում են. «…. 100 դրամ կտանք Ձեզի, Փոխեք օրենք հօգուտ մըզի»:
«Առայժմ փորձում ենք բացատրել նրանց, որ իրենք խանգարում են քաղաքապետարանի բնականոն աշխատանքին: Փորձում ենք բացատրական աշխատանքների շնորհիվ հասկացնել, որ իրենց ակցիան անօրինական է, թող սահմանադրական ճանապարհով հարցը լուծեն, դիմեն դատարան: Սա է խնդիրը»,- «Ազատության» ուղիղ եթերում հայտնեց ոստիկաններից մեկը: Նա նաև հայտնեց, որ եթե որևէ մեկը խախտի հասարակական կարգը, ապա բերման կենթարկվի:
«Անպատժելի մարդ չկա»,- հավելեց նա:
Ուղիղ եթերով ` azatutyun.am/media/videotube/16.html
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները