Վթար Վրաստանի Նինոծմինդա շրջանում. տուժել է ՀՀ 4 քաղաքացի, 3-ը` երեխաներ. նրանց վիճակը ծանր է
Հուլիսի 25-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 10.56-ին Վրաստանի Հանրապետության Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհին` Ատլիովսկի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
ՀՀ Բավրայի անցակետ են մեկնել Ամասիայի ՀՓՋ-ից երկու հրշեջ-փրկարարներ և մեկ շտապօգնության բրիգադ:
Ըստ ՀՀ արտակարհ իրավիճակների նախարարության` դեռևս չբացահատված հանգամանքներում «Տոյոտա» մակնիշի 26 OS 919 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով Նինոծմինդա շրջանի բժշկական կենտրոն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ` 2009 թ. ծնված Լ. Կարապետյանը, 2001 թ. ծնված Ռ. Կարապետյանը և 1989 թ. ծնված Հ. Դավթյանը, որոնց առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր, իսկ 2004 թ. ծնված Մ. Կարապետյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է և անհրաժեշտ է շտապ տեղափոխել Հայաստանի Հանրապետություն:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա