
Հայաստանից մեկնողների թիվն ավելանում է
«Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնողների թիվը 2013 թվականի հունվար-հունիս ամիսներին գերազանցել է ժամանողների թիվը:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչությունից, 2013թ. հունվար-հունիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրել է 693493 ուղևոր` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 717999 ուղևորի համեմատ: Նշված ժամանակահատվածում, ըստ Քաղավիացիայի` Հայաստան է ժամանել 330484 մարդ` 2012 թվականի 333962 -ի դիմաց, իսկ հունվար-հունիսին մեկնել է 363009 մարդ` նախորդ տարվա համեմատ 21 028-ով պակաս:
Հունվար- հունիսին «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 5245 տոննա բեռ, իսկ 2012թ-ի հwւնվար-հունիսին` 5513 տոննա: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտահանվել է 3186 տոննա բեռ (2012թ-ին՝ 2857 տոննա), ներկրվել՝ 2060 տոննա բեռ (2012թ-ին՝ 2656 տոննա):
Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հունվար- հունիսին կազմել է 3846` 2012թ-ի 4864-ի դիմաց:
Նշենք, որ «Շիրակ» օդանավակայանով էլ այս տարվա հունվար- հունիսի ամիսներին Հայաստան ժամանածների թիվը կազմել է 12339, երկրից մեկնածներինը` 19693 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան