Թուրքիայի տարածքում պեղումների ժամանակ մասնագետները հայտնաբերել են քար, որի վրա խաչեր են փորագրված
«Al Arabiya»-ն՝ հղում կատարելով «Hurriyet Daily News»-ին հայտնում է, որ Թուրքիայի տարածքում գտնվող Բալաթլար եկեղեցու տարածքում իրականացված պեղումների ժամանակ մասնագետները հայտնաբերել են մի քար, որի վրա փորագրված են խաչեր և որը, ըստ ամենայնի, պատկանում է վաղ քրիստոնեական շրջանին:
«Մենք այս սուրբ նմուշը հայտնաբերել ենք պեղումների ժամանակ։ Այս նմուշը շատ կարևոր է մեզ համար, քանի որ այն առ այսօր հայտնաբերված ամենանշանակալից նմուշն է», -նշել է պեղման աշխատանքների ղեկավար Գյուլգյուն Քյորօղլուն։
Բալաթլար եկեղեցին կառուցվել է 660թ., բյուզանդացիների կողմից։ Քյորօղլուն նաև պատմել է, որ բացի փոքրագրված խաչից եկեղեցու տարածքում հայտնաբերել են հազարից ավելի կմախք:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին